Եղունգների սնկային ախտահարման լազերային բուժում

Եղունգների սնկային ախտահարումը հայտնի է նաև օնիխոմիկոզ անվանմամբ։ Բուժումն իրականացվում է Fotona SP Dynamis լազերային սարքի միջոցով: Այն համարվում է լավագույններից ու ամենաարդյունավետներից լազերային սարքավորումների շարքում։

Օնիխոմիկոզը եղունգների ամենատարածված հիվանդություններից է: Ոչ լիարժեք բուժման դեպքում կա եղունգի դեֆորմացիայի ու կորստի վտանգ:

Այս հիվանդությունը հաճախ առաջացնում է ֆիզիկական և հոգեբանական անհարմարություններ: 

Միջամտության էությունը

Լազերի ճառագայթը կենտրոնանում է եղունգի վնասված հատվածի ու սնկի կառուցվածքի վրա:

Լազերի լուսային էներգիան վերափոխվում է ջերմային էներգիայի: Տեղային ջերմաստիճանը բարձրանում է մինչև 45-53 աստիճան: Դա քայքայում է սնկային բջիջների սպիտակուցների կառուցվածքը: Ստերիլիզացնում է եղունգն իր ամբողջ հաստությամբ: Այցելուն զգում է միայն թեթև ջերմություն ներազդման զոնայում: 

Առավելությունները՝

  • միջամտության արագություն,
  • ատրավմատիզմ,
  • արագ արդյունք:

Սնկային հիվանդությունների պատճառները՝

  • հակաբորբոքայիններով երկարատև բուժում,
  • անուղղակի շփում սնկային հիվանդության կրողի հետ,
  • հասարակական լողավազաններ, շոգեբաղնիք և այլն,
  • ցածր իմունիտետ:

Միջամտության տևողությունը՝ 30 րոպե:

Այցելությունների հաճախականություն՝ 3-6 անգամ:

Վերականգնողական շրջան չկա։

Ինչի հետ է համատեղելի՝

  • դեղորայքային բուժում,
  • պոդոլոգիական մշակում:

Գրանցվել անվճար խորհրդատվության