Եղունգների սնկային ախտահարումը հայտնի է նաև օնիխոմիկոզ անվանմամբ։ Բուժումն իրականացվում է Fotona SP Dynamis լազերային սարքի միջոցով: Այն համարվում է լավագույններից ու ամենաարդյունավետներից լազերային սարքավորումների շարքում։
Օնիխոմիկոզը եղունգների ամենատարածված հիվանդություններից է: Ոչ լիարժեք բուժման դեպքում կա եղունգի դեֆորմացիայի ու կորստի վտանգ:
Այս հիվանդությունը հաճախ առաջացնում է ֆիզիկական և հոգեբանական անհարմարություններ:
Միջամտության էությունը
Լազերի ճառագայթը կենտրոնանում է եղունգի վնասված հատվածի ու սնկի կառուցվածքի վրա:
Լազերի լուսային էներգիան վերափոխվում է ջերմային էներգիայի: Տեղային ջերմաստիճանը բարձրանում է մինչև 45-53 աստիճան: Դա քայքայում է սնկային բջիջների սպիտակուցների կառուցվածքը: Ստերիլիզացնում է եղունգն իր ամբողջ հաստությամբ: Այցելուն զգում է միայն թեթև ջերմություն ներազդման զոնայում:
Առավելությունները՝
Սնկային հիվանդությունների պատճառները՝
Միջամտության տևողությունը՝ 30 րոպե:
Այցելությունների հաճախականություն՝ 3-6 անգամ:
Վերականգնողական շրջան չկա։
Ինչի հետ է համատեղելի՝