HairRestart

HairRestart-ը գլխամաշկի մազածածկույթը խթանող նորարարական լազերային մեթոդ է, որն ուղղված է մազերի արմատները սնուցող անոթները վերականգնելուն, ինչպես նաև նոր աճող մազերի համար առավել հարմար պայմաններ ստեղծելուն:   

Fotona ընկերության նորագույն սարքավորումը ներկայացվել է 2019թ.-ին: Սա մազաթափության, մազերի որակի վատթարացման բուժման սկզբունքային նոր մոտեցում է: 

Միջամտության էությունը՝

Լազերի ազդեցությամբ ակտիվանում է արյան շրջանառությունը, խթանվում է նյութափոխանակությունը: Լազերը նաև խթանում է նոր հյուսվածքների աճը:

Լազերի ազդեցությամբ մաշկը երիտասարդանում է: Կատարվում է մազերի աճի բարելավում:

Առավելություններ՝

  • չկան եղանակային սահմանափակումներ,
  • նախատեսված է տղամարդկանց և կանանց համար,
  • անցավ է:

Ցուցումներ՝

  • մազերի նոսրացում,
  • անդրոգենային ալոպեցիա,
  • մազաթափություն սթրեսի պատճառով,
  • թույլ և գունատ մազեր,
  • մազաթափություն ծննդաբերությունից և խիստ դիետայից հետո:

Տևողությունը՝ 15-30 րոպե: 

Մեկ կուրսը՝ 3-6 միջամտություն:  

Հաճախականություն՝ շաբաթը 2 անգամ:

Գրանցվել անվճար խորհրդատվության