Կարեն Լևոնի Գրիգորյան

Կարեն Լևոնի Գրիգորյան. Ավանտա նորարարական բժշկության կենտրոնի հիմնադիր-նախագահ, բ.գ.թ., դոցենտ, Օստեոինտեգրացիայի եվրոպական ասոցիացիայի անդամ, Իմպլանտոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ: Հայաստանում ատամնային իմպլանտատների համակարգի ներդրողներից է, հեղինակել և մշակել է իմպլանտատների առաջին հայկական համակարգը: Իմպլանտոլոգիայի ոլորտում 15 գյուտերի հեղինակ է, շուրջ 22 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում տեղադրել է ավելի քան 8000 իմպլանտատ: Վերապատրաստումների թիվն անցնում է 100-ից (Մոսկվա, Աթենք քաղաքի Ազգային համալսարան, ԱՄՆ-ի Լոմա-Լինդա համալսարան, Գլազգո, Կելն, Փարիզ, Մոնակո, Շանհայ,Կոպենհագեն, Կիև, Յալտա, Դուբայ և այլն): 2003 թվականից ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ-վիրաբույժ, իմպլանտոլոգն է