• Ատամների հեռացում 2Ատամը հեռացվում է հետևյալ դեպքերում
  • Ատամնափուտից (կարիեսից) ատամի ուժեղ քայքայման, վնասվածքների և վերականգնման անհնարինության դեպքերում
    Պերիոդոնտիտի դեպքում, երբ հնարավոր չէ վերացնել բորբոքման օջախ
    Ոչ ճիշտ տեղադրված ատամներ` ռետենսված (չծկթած) և դիստոպացված
    Օրթոդոնտիկ բուժմանը նախապատրաստվելու դեպքերում
    Սինուսիտների, կիստաների դեպքերում, երբ ատամի պահպանումը դառնում է անհնարին
    Որոշ օրթոպեդիկ նպատակներով
    Գերկոմպլեկտ ատամներ

Ի՞նչ հետևանքների է հանգեցնում ատամների հեռացումը

Ատամների հեռացում 1Ատամների հեռացումը հանգեցնում է այնպիսի վիճակի, երբ մնացած ատամներն սկսում են անարգել կերպով շարժվել դեպի հանված ատամի տեղը։ Այդ ամենը հանգեցնում է ամբողջ ատամնածնոտային համակարգի խախտման. չէ՞ որ ատամները հենվում են ոչ միայն ծնոտի ոսկորի, այլև միմյանց վրա։ Այդ երևույթի ընթացքը հիշեցնում է դոմինոյի խաղաքարերի ընկնելն իրար ետևից։ Դրա համար էլ կարևոր է ժամանակին վերացնել թերությունը` լրացնել հանված ատամի տեղը։

Հակացուցումներ ատամի հեռացմանը

– Սիրտ-անոթային հիվանդությունների սրման ընթացքումextrakt
– Սուր վարակիչ ռեսպիրատոր հիվանդություններ
– Չարորակ ուռուցքներ
– Ստոմատիտներ (բերանաբորբ)
– Հոգեկան հիվանդությունների սրման ընթացքում

Հանձնարարականներ ատամի հեռացումից հետո

– Ձեռնպահ մնալ ատամը հեռացնելուց հետո 2-3 ժամվա ընթացքում սնունդ ընդունելուց
– Վիրահատության օրը շոգեբաղնիք չընդունել
– Լեզվով կամ օտար առարկայով չդիպչել ատամնաբնիկին
– Չընդունել տաք սնունդ
– Ատամները անհրաժեշտ է մաքրել վիրահատության հաջորդ օրը


Ատամների հեռացումԲարդություններ վիրահատության ընթացքում և դրանից հետո

– Ատամի ջարդվածք
– Կողքի ատամի վնասվածք00.1
– Հարևան ատամի հոդախախտում
– Ատամնարմատի ներհրում վերին ծնոտային խոռոչ
– Ատամնարմատի ներհրում փափուկ հյուսվածքներ
– Լնդի լորձաթաղանթի վնասվածք հեռացված ատամի հատվածում
– Ալվեոլիտ
– Ատամնաբնային արյունահոսություն
– Գիտակցության կորուստ
– Կոլապս
– Շոկ (ցնցակաթված)

Ինչպես վերացնել ատամնաշարի թերությունները ատամների հեռացումից հետո

Սովորաբար ատամնաշարի թերությունները շտկվում են իմպլանտացիայի, կամրջաձև պրոթեզի կամ շարժական պրոթեզավորման օգնությամբ։