Ատամնային իմպլանտացիայի տեսակները 

Բարև Ձեզ, ատամների իմպլանտացիային նվիրված կայքի հարգելի այցելուներ

Եղեք առողջ։ Չէ՞ որ առողջությունն ամենաթանկն է, որն ունի մարդը, և այն երբեք չափազանց շատ չի լինում։
Եթե Դուք այցելել եք մեր կայք, ապա, հնարավոր է, առողջության խնդրով այսպես թե այնպես արդեն մտահոգված եք։ Ավելի ստույգ` Ձեզ մտահոգում է Ձեր ատամների առողջությունը։ Այդ պատճառով էլ, ահա, մենք կրկին անգամ ողջունում ենք Ձեզ և առաջարկում ծանոթանալ ավելի մոտիկից. մենք երևանյան ստոմատոլոգիական կլինիկա ենք, մեր գործունեության գերակա ուղղությունն ատամների իմպլանտացիան է։

իմպլանտացիաԻնչո՞ւ գերակա:

Որովհետև հենց ատամների իմպլանտացիան է ժամանակակից ստոմատոլոգիայի չափազանց կարևոր մասը, նրա առավել կարևոր ուղղություններից մեկը։
Որպեսզի Դուք ինքներդ համոզվեք դրանում, մենք ստեղծել ենք այս կայքը, որ Ձեզ որքան հնարավոր է մատչելի և ամբողջական ձևով պատմենք ատամների իմպլանտացիայի մասին։ Այստեղ Դուք կարող եք իմանալ, թե ինչ են ատամնային իմպլանտատները, ինչ է նշանակում «սինուսլիֆտինգ» տերմինը և ինչի համար են տեղաշարժում ոսկրային բլոկները, իմանալ նաև պրոթեզավորման գործընթացի, ատամների իմպլանտացիայի ժամանակ ոսկորի անկատարության դեպքում դրա աճեցման մանրամասների մասին։

Ինչի՞ համար է պետք մանրամասն իմանալ ատամների իմպլանտացիայի մասին։

Դուք կարող եք մտածել, որ ատամների իմպլանտացիայի մասին տեղեկատվությունը մեր կայքում ներկայացված է չափից դուրս մեծ ծավալով, այն դժվար է ընկալել, մյուս կողմից էլ` հազիվ թե այն հետաքրքիր թվա սովորական այցելուին։ Սակայն մենք բազմիցս բախվել ենք այն իրողությանը, որ այցելուների մեծամասնությունը ունի ավելի քան սուբյեկտիվ տեղեկություններ և սխալ կենցաղային պատկերացումներ։

Օրինակ` շատ այցելուներ համոզված են, որ ատամների իմպլանտացիան վտանգավոր և ծայրահեղ բարդ վիրահատություն է, որին պետք է դիմել միայն բացառիկ դեպքերում։ Մենք ձգտում ենք փարատել նման ասեկոսեները, որոնք ընդհանուր ոչինչ չունեն գործերի իրական վիճակի հետ։

Վերլուծելով և ի մի բերելով այցելուներին մեր բազմամյա խորհրդատվությունների ընթացքում կուտակված փորձը` մենք եկանք այն եզրակացության, որ ճիշտ ըմբռնումն այն բանի, թե ինչ է իրենից ներկայացնում ատամների իմպլանտացիան և ինչ ձևով է այն կատարվում` օգնում է շատ ավելի թեթև տանել բուժման գործողությունը։ Մեր խորհրդատվությունների հիմնական պահերը, ամենահրատապ հարցերին մեր տված պատասխանները մենք ձգտել ենք լուսաբանել այս կայքում։

Մենք գտնում ենք, որ մեր այցելուն իրավունք ունի լինել լիովին տեղեկացված։ 

Ատամների իմպլանտացիան

Այսօրվա վիճակով ատամների իմպլանտացիան իրենից ներկայացնում է ստոմատոլոգիայի առավել ակտիվ զարգացող և հեռանկարային ճյուղը։ Այն զարգանում է այնպիսի շեշտակի տեմպերով, որ նոր մշակումներ և տվյալներ են ի հայտ գալիս գրեթե ամեն ամիս։ Ատամների իմպլանտացիայի ոլորտում հետազոտություններն իրականացվում են խոշորագույն ստոմատոլոգիական ինստիտուտների և գիտահետազոտական կենտրոնների կողմից, որոնք զբաղվում են տվյալ բժշկական գործողության կատարելագործմամբ։

Մեթոդիկայի էությունը հետևյալն է

Ատամնաբնային ելունի ոսկորի մեջ, լորձաթաղանթի կտրվածքից հետո, ներդրվում է իմպլանտատը, որը ծառայում է որպես հենարան ատամնապսակի համար ոչ շարժական պրոթեզի պատրաստման ժամանակ կամ հիմք` շարժական պրոթեզավորման համար` փականային ամրացման նպատակով։ Իմպլանտատները պատրաստվում են կենսահամատեղելի նյութերից, ինչպես, օրինակ, տիտանից։ Իմպլանտատի սերտաճումից մինչև արհեստական ատամի ֆիքսացումը սովորաբար անցնում է 3-ից մինչև 6 ամիս։ Մեկ կամ մի քանի բացակայող ատամների փոխհատուցման համար իմպլանտացիան իդեալական ելք է, քանի որ վերանում է հարևան ատամների հղկման անհրաժեշտությունը։ Եթե բացակայում են ծամիչ ատամները` իմպլանտատն իր վրա է վերցնում հենակետային ատամի գործառույթը, իսկ ատամների լրիվ բացակայության դեպքում մի քանի իմպլանտատների օգտագործման շնորհիվ պրոթեզի ֆիքսացումը դառնում է ավելի հուսալի։

Ատամների զգալի բացակայության դեպքում իմպլանտատները ծառայում են որպես կամրջաձև պրոթեզների հուսալի հենարան, և այդպիսով վերանում է շարժական պրոթեզի անհրաժեշտությունը։ Իմպլանտատների օգնությամբ, նույնիսկ ատամների լրիվ բացակայության դեպքում, կարելի է տեղադրել ոչ շարժական պրոթեզ։ Այդ ծավալուն աշխատանքի արդյունքը համապատասխանում է էսթետիկական պահանջներին, ձեռք է բերվում հուսալի ֆիքսացում։
Իմպլանտացիայի և հետագա պրոթեզավորման հաջողության 99 տոկոսը կախված է ստոմատոլոգ-իմպլանտոլոգի և ստոմատոլոգ-օրթոպեդի ներդաշնակ և բարձր մասնագիտական մակարդակով կատարված աշխատանքից։

Շարժական պրոթեզնե՞ր, թե՞ ատամների իմպլանտացիա

իմպլանտացիաԱյցելուներից շատերը, որոնց անհրաժեշտ է ատամների իմպլանտացիա, չեն ցանկանում կրել շարժական պրոթեզներ` գտնելով, որ դրանք չափազանց անհարմար են։ Դա հաճախ ճիշտ համոզմունք է։ Շարժական պրոթեզներն օգտագործման առումով զգալիորեն պակաս հարմար են, քան ոչ շարժականները, և կարիք ունեն մշտական թարմացման, ինչպես նաև նպաստում են ոսկրային հյուսվածքի ատրոֆիային (կորստին)։

Շարժական պրոթեզը սկզբնապես նստում է կատարյալ ձևով, սակայն շուտով կպվածությունը դառնում է պակաս ամուր, և այդ ժամանակ սկսվում են անհարմարավետության զգացողություններ` ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական. պրոթեզն սկսում է ընկալվել որպես ինչ-որ անբնական, «օտար» բան։ Սովորաբար այդ ժամանակ էլ ատամների իմպլանտացիան սկսում է ընկալվել որպես խնդրի լավագույն լուծում։ Այդպիսի իրավիճակում խնդրի ճիշտ լուծումը դառնում է պլաստմասից շարժական պրոթեզների փոխարինումը ավելի հուսալի և էսթետիկական կառուցվածքներով` ֆիքսված իմպլանտատների վրա։ Սակայն ատամի պրոթեզների օգտագործման հետ կապված տհաճություններից կարելի է և խուսափել` սկզբնապես ընտրելով ատամների իմպլանտացիան։

Ինչպիսի՞ն են երաշխիքներն ատամների իմպլանտացիայի ժամանակ

Իմպլանտատների ծառայության միջին ժամկետը (վիճակագրական տվյալներով) կազմում է 20 տարի և կարող է ձգվել ավելի երկար։ Գրականության մեջ նկարագրված են իմպլանտատները մի քանի տասնյակ տարի օգտագործելու դեպքեր։ Սակայն դա հնարավոր է միայն այն ժամանակ, եթե Դուք ճշտորեն հետևում եք բժշկի հանձնարարականներին, կես տարին մեկ անգամ բերանի խոռոչի և իմպլանտատների կառուցվածքների հիգիենիկ մշակման ու բուժզննման նպատակով այցելում եք մասնագետին, ժամանակին լուծում եք իմպլանտատների հետ կապված բոլոր խնդիրները։ Բացի այդ` իմպլանտատների վրա բացասաբար են ազդում ծխելը և մյուս վնասակար սովորույթները, ինչպես նաև զանազան այնպիսի հիվանդություններ, որոնք հանգեցնում են ոսկորների կառուցվածքի փոփոխության։
Ավանտայի ինիկայի բժիշկները, իմպլանտոլոգիայի ոլորտում ունենալով ավելի քան 20 տարվա փորձ (1996 թ-ից), կարող են երաշխավորել բուժման ցանկալի արդյունք նույնիսկ ամենածանր դեպքերում։

Ինչպիսի՞ իմպլանտատներ են լինում

Իմպլանտոլոգիայում կիրառվում են տարբեր տեսակի իմպլանտատներ, տարբեր դիզայնի, մակրո և միկրոերկրաչափական ձևերի։
Խոսելով իմպլանտատի մասին` մենք կդիտարկենք դրա այսօր առավել տարածված տեսակը` պտուտակային իմպլանտատը։ Այն պատրաստվում է տիտանից և ունի գլանի կամ կոնի ձև։

Ինչո՞ւ հենց տիտան

իմպլանտացիա

Թերևս, ամենագլխավորն այն է, որ տիտանը կենսաիներտ մետաղ է։
– Տիտանը լիարժեք էլեմենտ է, ոչ թե ձուլվածք,
– Չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ
– Տիտանն ունի չեզոք համ և չի խախտում սննդի համընկալումը
– Կենսահամատեղելի մետաղ է բերանի խոռոչի հյուսվածքների հետ
– Ռեակցիայի մեջ չի մտնում այլ մետաղների հետ, որոնցից կարող են պատրաստված լինել ավելի վաղ դրված պրոթեզները
– Լիովին բնական մետաղ է
– Գերթեթև է
– Ունի լավ ջերմամեկուսացում
– Կայուն է և չի լուծվում բերանի խոռոչի քիմիական պրոցեսների ազդեցության տակ
– Բացառիկ ձևով լավ է ընդունվում օրգանիզմի կողմից

Ասվածը թույլ է տալիս վստահաբար հաստատել, որ օրգանիզմը շատ լավ է տանում տիտանը, և դրանից պատրաստված իմպլանտատը չի ենթարկվում կոռոզիայի` գտնվելով ոսկորի մեջ։ Իմպլանտատը նույնական է ատամնարմատին։ Ընտելանալուց հետո իմպլանտատի վրա տեղադրվում է աբատմենտ` ատամի ծայրատի նմանօրինակը, որի վրա վերևից դրվում է արհեստական ատամնապսակ։ Աբատմենտները կարող են պատրաստվել ինչպես մետաղից, այնպես էլ ցիրկոնից։ Մետաղակերամիկական ատամնապսակները կարող են պատրաստվել սովորական և ազնիվ մետաղների ձուլվածքից, ինչպես նաև ցիրկոնիումի և ալյումինի օքսիդներից։

Մեր կլինիկայում Դուք կարող եք օգտվել համաշխարհային առաջատար արտադրողների կողմից թողարկված դենթալ իմպլանտատների լայն ընտրության հնարավորությունից՝

ASI – Հայաստան – Ռուսաստան
ImPlay – Իսրայել
MIS – Իսրայել
Conmet – Ռուսաստան
Alfa Bio – Իսրայել
ImPlasa – Գերմանիա
Nobel Biocare – ԱՄՆ – Շվեդիա
և այլն։

Շուկայում շրջանառվում են պրոթեզավորման տասնյակ համակարգեր դենթալ իմպլանտատների կիրառմամբ, դրանց առանձին միավորներ լայնորեն օգտագործվում են ողջ աշխարհում ամենից առաջ բուժման կանխատեսելի արդյունքի շնորհիվ, ոչ թե գնի և լոկալ (տեղական) շուկայի այլ պայմանների։ Ինչպես ցանկացած շուկայում` այդտեղ գոյություն ունեն առաջատար ընկերություններ: Ինովացիոն բաղադրիչը նրանց մշակումներում հսկայական է, այդ ընկերությունների իմպլանտատների օգտագործմամբ անցկացված բուժումների հուսալիությունն ու արդյունքների կանխատեսելիությունը հայտնի են լայնորեն։

Այդ ընկերություններից յուրաքանչյուրը մանրակրկիտ հետևում է թողարկվող արտադրանքի որակին և առաջարկում է նորագույն լուծումներ: Ժամանակակից լուծումները թույլ են տալիս առավելագույնս մեծացնել ինչպես իմպլանտատների վրա պրոթեզների շահագործման ժամկետը, այնպես էլ դրանց տեղադրումից հետո պրոթեզավորման արագությունը։

Այսօր առաջատար ընկերությունները, ինչպես շատ տարիներ առաջ, չորսն են, որոնք էլ տնօրինում են վաճառքի մեծ մասն ամբողջ աշխարհում։ Ընդ որում` ստոմատոլոգներն այդ ընկերություններն ընտրում են բնավ ոչ նրանց առաջարկած ցածր գների, այլ ստացվող արդյունքների կանխատեսելիության և հուսալիության համար։ Դրանցից առաջին տեղում Nobel Biocare ընկերությունն է, որի հետ մենք համագործակցում ենք շուրջ տասնհինգ տարի։

Ստոմատոլոգիական իմպլանտատների շուկան ապրում է սրընթաց աճ։ Պատճառը պարզ է` մեզնից գրեթե յուրաքանչյուրն ունի թեկուզ մեկ հեռացված ատամ։ Անհարմարությունների և ցավի բացակայությունն այդ դեպքում ստոմատոլոգի օգնությանը չդիմելու սովորական պատճառ է։
Թեև բժիշկն իր առջև նպատակ չի դնում ինչ էլ լինի` վերականգնել ատամի կորուստը, այնուամենայնիվ` դեպքերի մեծ մասում ժամանակին չվերացված թերությունն ապագայում առաջ է բերում շատ ավելի մեծ խնդիրներ։ Նման դեպքերում որակյալ բուժման չափանիշը գրեթե միշտ դառնում է իմպլանտացիան։

Այդպիսի միջամտության արժեքն ուղղակիորեն կապված է իմպլանտատ արտադրող ընկերության հետ։

Ինչի՞ համար անհրաժեշտ կլինի վճարել ատամների իմպլանտացիայի ժամանակ

իմպլանտացիաՁեզ անհրաժեշտ կլինի կատարել արյան հետազոտություն (որոշ դեպքերում), համայնապատկերային նկար և (կամ) համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), անցկացնել համակարգչային մոդելավորում, պատրաստել վիրաբուժական կաղապար (շաբլոն), անհրաժեշտության դեպքում անցկացնել ատամների մոմային մոդելավորում։ Թվարկված միջամտությունների ծավալը և նպատակահարմարությունը որոշվում է յուրաքանչյուր դեպքի համար:

Մեր կլինիկայում, դեպքերի գերակշիռ մասում, մինչև բժշկական միջամտությունն սկսելը կարող ենք այցելուին ցույց տալ, թե ինչ տեսք են ունենալու իր ատամները բուժման ավարտին։ Այցելուն մինչև վերջնական որոշում ընդունելը հնարավորություն ունի դեռևս բուժման սկզբին իրապես գնահատել վերջնական արդյունքը։

Շատ հաճախ, պրոթեզավորելիս, Ձեզ հարկ կլինի վճարել եւս մեկ ոչ մեծ գործողության` լնդի ձևավորիչի տեղադրման համար։ Այնուհետև հարկ կլինի վճարել, այսպես կոչված, «ծախսային օրթոպեդիկ մասի»՝ աբատմենտի և ատամնապսակի համար, որը փոխարինում է ատամին։

Մոտավորապես քառորդ դեպքերում իմպլանտացիան միանգամից հնարավոր չէ:
Դրա համար չի բավականացնում ոսկրային հյուսվածքը ենթադրվող վիրահատության հատվածում: Այդ ամենը հանգեցնում է այնպիսի լրացուցիչ նախնական միջամտությունների անհրաժեշտության: Այս միջամտությունները իրենց բարդությամբ և արժեքով կարող են գերազանցել իմպլանտատի տեղադրման գործողությանը։ Պետք չէ իմպլանտոլոգներին ընդունել որպես «այլ մոլորակից թռած մարդկանց` սկաֆանդրերով, որոնք տիրապետում են գերբնական ունակությունների և գիտելիքների»։ Չարժե վախենալ, իմպլանտացիան դեպքերի գերակշիռ մասով ավելի բարդ չէ, օրինակ, քան ատամների հեռացումը։

ԱՄՆ-ում այդ միջամտությունը կատարում են ընդհանուր պրակտիկայի ստոմատոլոգները։ Նկարագրված բուժման հնարավոր «բարդությունները» փոխհատուցվում են «բարձր տոկոսներով»` վերջնական արդյունքի որակով։ Դուք փաստորեն ստանում եք նոր ատամներ։ Դարերով մարդիկ չէին կարող դա թույլ տալ իրենց։