Ամբուլատոր վիրաբուժությունԱյն կարծիքը կա, թե վիրաբուժական ստոմատոլոգիան զբաղվում է միայն ատամների հեռացմամբ։

Այդպե՞ս է արդյոք։

Այո, ստոմատոլոգիական պրակտիկայում լինում են բազմաթիվ դեպքեր, երբ պահանջվում է ատամի լրիվ հեռացում, սակայն վիրաբուժական ստոմատոլոգիայի նման ընկալումը պարկեշտ չէ։ Մեր կլինիկայում բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ, որ ատամը մնա տեղում։ Ավանտա ստոմատոլոգիական կլինիկայում կատարվում են ամենաժամանակակից ատամնապահպան վիրահատություններ։ Մեր ստոմատոլոգները կարող են անել ամեն ինչ` բերանի խոռոչի ոսկորներում կամ փափուկ հյուսվածքներում նորագոյացություններից մինչև պարոդոնտի հիվանդությունների բուժում։ Պարոդոնտոզը եւ պարոդոնտիտը, ի դեպ, շատ վտանգավոր են, քանի որ առանց բուժման դրանք վաղ թե ուշ հանգեցնում են բոլոր առողջ ատամների կորստին։ Ժամանակակից վիրաբուժական մեթոդիկաների շնորհիվ, նույնիսկ ամենավատթար դեպքերում, մնում է ատամի կորստից խուսափելու հնարավորությունը` հեռացնելով պարոդոնտալ գրպանիկները և վերացնելով վարակման օջախները, որոնք առաջ են բերում մեծ թվով բարդություններ` սինուսիտներ, լիմֆադենիտներ, աբսցեսներ, ֆլեգմոնաներ և այլն։

Երբ վիրահատության ընթացքում բոլոր փոփոխված հյուսվածքները հեռացվում են` հնարավորություն է ստեղծվում ատամների շուրջ ոսկրային և փափուկ հյուսվածքների վերականգնման համար։ Նույնիսկ կարիեսի պատճառով երբեմն հարկ է լինում դիմել վիրահատական մեթոդներին` հաղթահարելու բորբոքային բարդությունները։ Անուշադրության մատնված կարիեսի դեպքում ատամի վերին մասից թարախը կարող է ներթափանցել ոսկորի, երբեմն նաև լնդի և նույնիսկ դեմքի մկանների մեջ և կուտակվել այնտեղ։ Այդ խնդիրը լուծելու համար հարկ է լինում կտրվածք անել և դուրս թողնել թարախը, իսկ այնուհետև ընդունել հակաբիոտիկներ։
Բավական հաճախ ատամի կորստի պատճառ կարող է դառնալ կիստան (պարկիկը)` ատամի վերին մասում գոյացած խոռոչը հեղուկի պարունակությամբ։ Այն առաջանում է տրավմայից, արմատի ոչ ճիշտ կամ վատ բուժումից (ատամնալիցքից) և ուղղակի ինքն իրեն։ Ատամը պահպանելու համար կարելի է անմիջապես հեռացնել արմատի վերին մասը պարկիկի (կիստա) հետ միասին։ Կարելի է նաև սկզբից բաց թողնել հեղուկը պարկիկից, և երբ այն զգալիորեն փոքրանա` հեռացնել։

Մեր վիրաբույժները կարող են օգնել ձեզ նաև այն դեպքերում, երբ ատամնարմատներից մեկը վնասված է։ Հիվանդ արմատը խնամքով սղոցվում է և հեռացվում, այդպիսով ատամի մի մասը պահպանվում է լիարժեք կերպով։ Այնպես որ` եթե նույնիսկ անուշադրության մատնված կարիեսը կարող է ախտահարել ամենախոր գոյացությունները, ապա նման վիրահատությունները կօգնեն առավելագույնս պահպանել առողջ հյուսվածքները` չկորցնելով ատամը։

Հյուսվածքների հետագա բարեհաջող բուժման մասին հոգալով հանդերձ` մենք դրանով իսկ հոգ ենք տանում նաև կորսված ատամի վերականգնման հնարավոր տարբերակների մասին։ Չէ՞ որ վերականգնման ինչ միջոց էլ Դուք ընտրեք` կարևոր է, որ հյուսվածքները ատամնաբնի շուրջ լինեն առավելագույնս անվնաս, քանի որ դա հետագայում իր արտացոլումը կգտնի արտաքին տեսքի և ընտրված փոխանորդի (պրոթեզի) գործառույթի վրա։

Ատամը հեռացնելուց հետո վիրաբույժը Ձեզ կտա բոլոր անհրաժեշտ խորհուրդները և կհանձնարարի անհրաժեշտ դեղապատրաստուկներ, որոնք առողջացման ընթացքը կդարձնեն արագ և անցավ։
Արժե նշել, որ մեր կլինիկայում ցանկացած ստոմատոլոգիական վիրահատություն կատարվում է միայն վերջին սերնդի ցավազրկող պատրաստուկների օգտագործմամբ, որոնք թույլ են տալիս անզգայական դարձնել նույնիսկ սրսկումը, իսկ վիրահատական նոր մեթոդիկաներն ու մեթոդները` պաշտպանվելու վարակումներից, նվազագույնի են հասցնում հետվիրահատական բարդությունների ռիսկը։ Այդպիսով` կիրառված ժամանակակից վիրաբուժական մեթոդիկաները կարող են լինել Ձեր ատամների փրկիչը։

Ինչո՞ւ ատամի հեռացումն ավելի լավ է կատարել մեր կլինիկայում

Լինելով գրագետ և հեռատես մասնագետներ` մեր վիրաբույժները ձգտում են նվազագույնի հասցնել հեռացված ատամը շրջապատող հյուսվածքների վնասվածքները։ Հեռացնելով ատամը` մենք վաղօրոք մտածում ենք հետագա պրոթեզավորման համար պայմաններ ստեղծելու մասին, լինի դա պրոթեզավորում իմպլանտատների օգտագործմամբ, թե տվյալ դեպքում պրոթեզավորման այլ հնարավոր տարբերակ։

Այսպիսով`
1. Մեր կողմից օգտագործվող ժամանակակից ցավազրկող պատրաստուկները, զուգակցվելով ցավազրկման տվյալ պահին հայտնի բոլոր մեթոդների հետ, թույլ են տալիս խոսել ցանկացած վիրաբուժական միջամտություն ցավազուրկ դարձնելու, ուրեմն և դրանց ավելի մանրազնին անցկացման հնարավորության մասին։

2. Ատամնապահպան վիրահատությունների մեթոդների կիրառումը թույլ է տալիս պահպանել այն ատամները, որոնք դառնում են ծնոտների կիստաների պատճառ։ Մենք կարող ենք փրկել նույնիսկ այն ատամները, որոնք նախկինում պետք էր հեռացնել։

3. Եթե, այնուամենայնիվ, առաջանում է ատամների հեռացման անհրաժեշտություն, ապա յուրաքանչյուր հեռացում մենք դիտում ենք որպես նախապատրաստություն հետագա հնարավոր դենթալ իմպլանտացիային, և, հետևաբար, հեռացումը կատարվում է առավելագույն չափով առանց վնասվածքների (ճշտապահորեն, խնամքով)։ Մենք օգտագործում ենք պատրաստուկներ ատամնաբնի արագ առողջացման, ինչպես նաև լորձաթաղանթի վրա դնում ենք ուղղորդող կարեր` վերականգնման ժամկետների կրճատման համար։

4. Մեր կլինիկայում վիրաբուժական միջամտություններ կատարելիս կիրառվում են ժամանակակից լազերային տեխնոլոգիաներ։ Դա թույլ է տալիս վիրահատությունները կատարել արագ և անցավ։ Լազերային միջամտություններից հետո վերականգնման ժամանակամիջոցն զգալիորեն կրճատվում է։

5. Մեր աշխատանքում մենք մեծ նշանակություն ենք տալիս պրոթեզային դաշտի նախապատրաստությանը։ Դա հատկապես կարևոր է ծնոտների լրիվ երկրորդային ադենտիայով (անատամությամբ) այն այցելուների համար, ովքեր օգտվում են լրիվ շարժական պրոթեզներից։ Մեր կողմից վեստիբուլոպլաստիկայի և ձգանների պլաստիկայի վիրահատությունները պայմաններ են ստեղծում շարժական պրոթեզների լավագույն ֆիքսացման համար։

Նոր սերնդի արհեստավարժ ստոմատոլոգիական օգնության մեջ հատուկ տեղ է գրավում ատամների իմպլանտացիան

1. Ատամների իմպլանտացիան թույլ է տալիս վերացնել ատամնաշարի թերությունները` առանց հղկելու հարևան ատամները։
2. Ատամների իմպլանտացիան շարժական պրոթեզների ամենաշահեկան այլընտրանքն է ծնոտի վրա վերջին (ամենահեռու) ատամների վերականգնման ժամանակ։
3. Ատամների իմպլանտացիան թույլ է տալիս պատրաստել մեծ ձգվածության ոչ շարժական ատամնապրոթեզներ։
4. Ատամների իմպլանտացիան թույլ է տալիս պատրաստել և օգտագործել ոչ շարժական պրոթեզներ ատամների լրիվ բացակայության դեպքում։
5. Ատամների իմպլանտացիան թույլ է տալիս ստանալ զգալիորեն բարելավված ֆիքսացում լրիվ շարժական պրոթեզների օգտագործման դեպքում։
6. Ատամների իմպլանտացիան վերացնում է ատամները պահպանելու անհրաժեշտությունը կասկածելի պերիոդոնտալ կանխատեսմամբ։
7. Ատամների իմպլանտացիան նվազեցնում է ծնոտի ոսկորի ապաճման (ատրոֆիայի) ռիսկը։

Իմպլանտատը սովորաբար կազմված է երեք մասից

– արմատային (պտուտակային) մաս, որը գտնվում է ծնոտի ոսկորի մեջ,
– վզիկ, որը գտնվում է լնդի մակարդակի վրա,
– աբատմենտ, որը հանդիսանում է հենարան ատամնապսակի համար։

Ժամանակակից իմպլանտոլոգիական վիրաբուժության մեջ կատարվում են հատուկ նախապատրաստական գործողություններ ոսկրային հյուսվածքի ծավալի անհրաժեշտ և լավ պայմանների ապահովման համար.
1. ուղղորդված ոսկրային ռեգեներացիա (վերականգնում)
2. փակ և բաց սինուս-լիֆտինգներ (վերին ծնոտի հայմորյան ծոցի հատակի բարձրացում) և այլն։

Պրոթեզավորումն ատամնային իմպլանտատների օգնությամբ իրականացվում է երկու փուլով։

Առաջին փուլը տիտանից պատրաստված պտուտակ-իմպլանտատի (արհեստական արմատի) տեղադրումն է ծնոտի ոսկորի մեջ։
Տվյալ վիրահատության կատարման համար պահանջվում է մինչև 20 րոպե։ Այն կատարվում է տեղային անզգայացմամբ։

Այնուհետև մի քանի ամսվա ընթացքում իրականացվում է իմպլանտատի և ոսկորի հյուսվածքի սերտաճումը (օստեոինտեգրացիան)։ Արդյունքում իմպլանտատը դառնում է ծնոտի անբաժանելի մասը։
Ատամների իմպլանտացիայի երկրորդ փուլը աբատմենտի ֆիքսացումն է։ Հիշեցնենք, որ աբատմենտը իմպլանտատի անցումային մասն է ատամնարմատի և ատամնապսակի միջև։ Այնուհետև դրա վրա ֆիքսվում է ատամնապսակը։

Արդյունքում ստացվում է հետևյալ համակարգը. իմպլանտատ-աբատմենտ-ատամնապսակ։
Ծնոտի համայնապատկերային ռենտգենյան նկարը կամ օրթոպանտոմոգրամման թույլ են տալիս ակնառու ձևով տեսնել և վերլուծել ատամների ու ծնոտի վիճակը։
Երբեմն ատամների իմպլանտացիայի համար անհրաժեշտ է լինում առավել հուսալի և ստույգ ախտորոշում, որն իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ։

Ատամների մանրակրկիտ իմպլանտացիան ժամանակակից ստոմատոլոգիական բժշկության դինամիկ զարգացող բաժիններից է։
Հետազոտողները և բժիշկներն ամբողջ աշխարհում աշխատում են ատամների իմպլանտացիայի արդեն լայնորեն կիրառվող մեթոդների և տվյալ վիրահատության համար անհրաժեշտ նյութերի կատարելագործման ուղղությամբ։
Բացի այդ` մշակվում են նոր մոտեցումներ: Դրանց գնությամբ մեծանում են իմպլանտատների գործածության արդյունավետությունը, կանխատեսելիությունը և երկարատևությունը։