Ֆունկցիոնալ ապարատներՖունկցիոնալ ապարատներ. վեստիբուլյար թիթեղները շարժական ապարատներ են, որոնք տեղադրում են մի կողմից` շուրթերի և այտերի, մյուս կողմից` ատամների միջև: Այդպիսի թիթեղի կրումը հեռացնում է փափուկ հյուսվածքները, որոնք կծվածքի պաթոլոգիայի կամ վնասակար սովորույթների առկայության դեպքում ՙտեղակայվում են ատամների միջև և խանգարում ծնոտների ճիշտ աճին:

Վեստիբուլյար թիթեղները կարող են ներառել տարրեր, որոնք կանոնավորում են լեզվի, բերանի շրջանաձև մկանի ֆունկցիան (գործառույթը) և դիրքը, ստորին ծնոտի դիրքը:
Երեխաները ճիշտ միոֆունկցիոնալ հիշողության ձևավորման համար պետք է կրեն առավելապես գիշերը լրացնելով դա նաև ցերեկը 1-2 ժամով:
Դրանք կարող են պատրաստվել անհատական ձևով կամ չափերով ու նշանակությամբ ընտրվեն ստանդարտներից:

Խառը կծվածքի շրջանում (6 տարեկանից) կծվածքի կանոնավորման համար կիրառվում են շարժական թիթեղային ապարատներ, ֆունկցիոնալ ապարատներ, միոֆունկցիոնալ տրեյներներ, էլաստոպոզիցիոներներ:
Առավել հայտնի են շարժական թիթեղային ապարատները: Դրանք իրենցից ներկայացնում են պլաստմասե հիմք (բազիս) ակտիվ տարրերով (աղեղներով, պտուտակներով, զսպանակներով):
Այն ատամներին պահվում է հատուկ կեռիկների բռնիչների օգնությամբ: Թիթեղների միջոցով կարելի է փոխել ծնոտների չափերը (երկարացնել, լայնացնել, կարճացնել) և տեղաշարժել առանձին ատամներ:

Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ամեն օր, գիշեր-ցերեկ, կրել թիթեղային ապարատը:

Կաթնատամների վաղ հեռացումը հանգեցնում է կծվածքի խախտման:
Ատամների վաղ կորստի դեպքում պաթոլոգիայի ձևավորումից խուսափելու համար անհրաժեշտ է պատրաստել և կրել շարժական թիթեղային ապարատ արհեստական ատամներով կամ ոչ շարժական օրթոդոնտիկ կառույց (կոնստրուկցիա):

Ֆունկցիոնալ ապարատները բարդ կառույցներ են: Դրանք ծնոտները ֆիքսում են որոշակի դիրքում, ընդունակ են ակտիվացնելու թերզարգացած ծնոտների աճը :
Ապարատների կասեցնում են չափից դուրս զարգացած ծնոտի աճը, պայմաններ են ստեղծում ծամողական և դիմաշարժական (միմիկայի) մկանների ֆունկցիայի կանոնավորման համար:
Ֆունկցիոնալ ապարատների օգնությամբ հնարավոր է վերափոխել ատամնաշարերի, անոթային գլխիկների և քունքստործնոտային անոթների խոռոչների հարաբերակցությունը, ինչն ազդում է դեմքի ձևի վրա:

Ֆունկցիոնալ օրթոդոնտիկ ապարատների բազմազան մոդելավորումներն ունեն տարբեր անվանումներ, որոնք ընդգծում են դրանց գործողության առանձնահատկությունները:
Ֆունկցիոնալ ապարատները պատրաստվում են անհատական ձևով, այցելուի բերանից վերցված դրոշմվածքներով:

Միոֆունկցիոնալ տրեյներները (էլաստոպոզիցիոներները) ժամանակակից օրթոդոնտիկ ապարատներ են: Այս ապարատները թույլ են տալիս արդյունքի հասնել առավելապես գիշերը կրելու դեպքում (ցերեկը 1-4 ժամ կրելը բավարար է): Դրանք չեն պահանջում հաճախակի այցեր օրթոդոնտին:

Տրեյլերները, LM-ակտիվիստները, միոբրեյսները շարժական օրթոդոնտիկ երկծնոտային էլաստիկ կապաներ են, որոնց կառուցվածքի մեջ մտցված են ճիշտ կծվածքի պարամետրերը:

Օրթոդոնտիկ ապարատներ կրել մանուկ հասակում կարելի է և կանխարգելիչ (պրոֆիլակտիկ) նպատակներով, և կծվածքի` արդեն գոյություն ունեցող պաթոլոգիայի կանոնավորման համար:
Հսկողությունը մշտական ատամների ծկթման նկատմամբ օրթոդոնտին թույլ է տալիս ժամանակին ընտրել անհրաժեշտ ապարատները: Դրանք կանոնավորում են Ձեր երեխայի կծվածքն առավել բնական և անվտանգ եղանակով:

Երեխաների բուժման արդյունավետությունը կախված է ապարատները կանոնավոր և ճիշտ կրելուց, այդ պատճառով էլ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ծնողների հսկողությունը:
Ապարատները կրելու կանոնակարգի պահպանման դեպքում դրական տեղաշարժեր կարելի է տեսնել 2-3 ամիս անց:

Աճի ակտիվ շրջանում կծվածքի խախտումների վաղ հայտնաբերումն ու բուժումը երեխաների և նրանց ծնողների կողմից պահանջում են համեմատաբար փոքր ջանքեր:
Առավելագույն բնական ճանապարհով կծվածքի շտկումն ավելի մատչելի է ծախսերի առումով և հանգեցնում է առավել կայուն ու էսթետիկական արդյունքների: