Օրթոդոնտիկ իմպլանտատներՄինիիմպլանտատները ( Օրթոդոնտիկ իմպլանտատներ ) համեմատաբար նոր են սկսել կիրառվել օրթոդոնտիայում, սակայն դրանք էական փոփոխություններ են մտցնում օրթոդոնտների աշխատանքի մեթոդների մեջ: Դրանք իրենցից ներկայացնում են եզակի դիզայնի մինի պտուտակներ, որոնք օգտագորվծում են ժամանակավոր կմախքային անկորաժի ստեղծման համար: Մինի պտուտակները (միկրոիմպլանտատները) պատրաստում են բժշկական տիտանից: Տեղադրվելով բերանի խոռոչում` դրանք ծառայում են որպես կայուն հենարան օրթոդոնտիկ բուժման ժամանակ:
Ատամների օրթոդոնտիկ տեղաշարժման համար օգտագործվող մինի իմպլանտատները (անվանենք դրանք օրթոիմպլանտատներ) ընդլայնում են օրթոդոնտիկ բուժման հնարավորությունները, այն է`
– կրճատում են բուժման ժամանակը
– օգտագործվում են այն դեպքերում, երբ ավելի վաղ այցելուին առաջարկել են ծանր վիրաբուժական միջամտություն
– թույլ են տալիս օգտագործել արտաքին դիմային կառույցներ (դիմային աղեղներ)
– բարելավում են բուժման որակը
– այցելուի մոտ անհարմարավետություն չեն առաջացնում:

Այդպիսի իմպլանտատի տեղադրումը տևում է հաշված րոպեներ:

Բուն գործողությունը բավականաչափ պարզ է: Անզգայացումից հետո բժիշկը, նախապես ուսումնասիրելով այցելուի ռենտգենաբանական նկարները, այդպիսի իմպլանտատը տեղադրում է անմիջապես ոսկորի մեջ, առանց լորձաթաղանթի կտրվածքի: