Տրեյներները և ակտիվատորները եզակի ունիվերսալ ապարատներ են լեզվի, շրթունքների շտկման, բերանային շնչառությունն ուղղելու և կծվածքի ու օկլյուզիայի անոմալիաների զարգացումը շտկելու համար:
Նրանց երկրորդ անվանումն է «նախաօրթոդոնտիկ տրեյներներ», քանի որ կիրառումը նախորդում է օրթոդոնտիկ բուժման ակտիվ սկզբի ընդունված տարիքին:
Տարիքային ցուցում՝ «փոփոխական կծվածքի» շրջան, երբ կաթնատամներին փոխարինում են հիմնականները (6-12 տարեկան):
Տվյալ պահին կիրառվում է արդեն տրեյներների 3 տեսակ՝
- նախաօրթոդոնտիկ կապույտ կամ վարդագույն միոֆունկցիոնալ ապարատ
- LM-ակտիվատոր
- Միոբրայս
Ցուցումներ՝
- Կծվածքի խանգարում
- Լոգոպեդական խնդիրներ
- Շնչառական և կլանման ֆունկցիաների խանգարում
- Անհատական ցուցումներ
Օրթոդոնտիկ ապարատները մասնագետների կողմից ընտրվում են՝ ելնելով անհատական ցուցումներից և հակացուցումներից:
Տրեյներների և ակտիվատորների առավելությունները՝
- Կրելու հարմարավետություն․ տրեյներները պատրաստված են փափուկ սիլիկոնից։
- Հեշտ տեղադրում
- Աննկատելիություն շրջապատի համար․ տրեյներները կրում են օրական 1-2 ժամ տնային պայմաններում և ամեն գիշեր:
- Յուրահատկություն․ տրեյներները միակ ապարատներն են, որոնք ուղղում են շնչառական և կլանման խանգարված ֆունկցիաները։
- Երեխային օգնում են ձերբազատվել վատ սովորություններից, որոնց շարքում է մատ ծծելը, ծծակը, շրթունքները կծոտելը։
- Արդյունավետություն․ ապարատը երկծնոտային է, և ուղղումը տեղի է ունենում միանգամից երկու ծնոտներում:
- Մատչելի գնային կատեգորիա
Ավանտա նորարարական բժշկության կենտրոնում գործում է անվճար խորհրդատվություն օրթոդոնտի մոտ, որի ժամանակ բժիշկը կարող է ախտորոշում անցկացնել և առաջարկել բուժման անհրաժեշտ մեթոդիկան:
Ավանտա կենտրոնի բարձր որակավորում ունեցող օրթոդոնտները գեղեցիկ ժպիտ են պարգևել հազարավոր բուժառուների: Գեղեցիկ ժպիտը ինքնագնահատականի բարձրացման գրավական է: