Ռետեյներներն ամենակարևոր օրթոդոնտիկ ապարատներից են, որն ավարտում է օրթոդոնտիկ բուժումը և ամրապնդում արդյունքը:

Ռետեյներների տեսակները՝

  • Հանվող (պլաստմասե)
  • Չհանվող (մետաղական)

Ռետեյներների ներգործության բնույթը

Բուժումից ստացած արդյունքի ամբողջական ամրապնդման համար ատամների ներքին հատվածի վրա տեղադրվում է ռետեյներ, որն ամրացվում է ատամներին նույն նյութով, որով ամրացվում են բրեկետները:

Կախված կլինիկական դեպքից՝ օրթոդոնտը կարող է մի ծնոտին օգտագործել հանվող ռետեյներ, մյուսին՝ չհանվող:

Ժամանակավոր կրելու համար օգտագործվում են երկծնոտային հանվող ռետեյներներ, իսկ մշտականի համար՝ միածնոտային:

Հանվող ռետեյները թափանցիկ կապա է, երբեմն մետաղական կորով ամրակայված: 

Ցուցումներ հանվող ռետեյները խնամելու համար՝

  • Սնվելուց հետո անպայմանորեն ողողել հոսող ջրով,
  • Կանոնավոր մաքրել ատամի խոզանակով,
  • Օգտագործել ատամի թել:

Չհանվող ռետեյները մետաղաթել է, որն ամրացվում է ատամների ներքին հատվածին հատուկ նյութով: 

Չհանվող ռետեյներին հարմարվելու շրջանը բավականին կարճ է: 

Գործոններ, որ ազդում են ռետեյներ ընտրելու վրա՝

  • Կծվածքի պաթոլոգիայի ձև,
  • Բուժման ակտիվ փուլի ընթացք,
  • Օգտագործված ապարատ,
  • Օրգանիզմի անհատական առանձնահատկություններ: 

Ռետեյների տեսակը նշանակում է բուժող բժիշկը:

Ռետեյները կրելու տևողությունը սահմանվում է անհատական՝ կախված օրթոդոնտիկ բուժման ակտիվ փուլի տևողությունից, ինչպես նաև՝ կծվածքի պաթոլոգիայի բնույթից:

Սովորաբար, ռետեյներ կրելու ժամկետը տատանվում է միջինում  1,5-ից մինչև 2 բրեկետներ կրելու ժամկետ:

Օրթոդոնտին այցելելու հաճախականությունն օրթոդոնտիկ բուժման պասիվ շրջանում

Տվյալ շրջանում օրթոդոնտին անհրաժեշտ է այցելել 6 ամիսը մեկ ռետենցիայի (ռետեյներներով կծվածքն ուղղելու արդյունքի ամրապնդման շրջան) ընթացքի գնահատման և ապարատի ամբողջականության ստուգման նպատակով: 

Օրթոդոնտիկ բուժման առավելությունները Հայաստանում, Ավանտա կենտրոնում`

  • Օրթոդոնտիկ բուժման ժամանակակից մեթոդների լայն սպեկտր
  • Ամենամեծ օրթոդոնտիկ բաժանմունքը Երևանում
  • Բազմամյա փորձ
  • Միջազգային առաջատար փորձի կիրառում
  • Հազարավոր երջանիկ բուժառուներ 

Ժամանակակից ստոմատոլոգիան առաջարկում է օրթոդոնտիկ ծառայությունների լայն սպեկտր, որտեղից ամենաժամանակակիցներն ու արդյունավետները ներկայացված են մեր կենտրոնում: 

Ավանտա կենտրոնում  բժիշկ-օրթոդոնտի հետ խորհրդատվությունն անվճար է: