Շափյուղային բրեկետներՇափյուղային բրեկետներն իրենցից ներկայացնում են վեստիբուլյար (այսինքն` դեպի դուրս ուղղված) բրեկետներ, որոնք պատրաստված են արհեստական շափյուղային բյուրեղներից: Դրանք աստիճանաբար ավելի ճանաչված են դառնում այլ բրեկետ-համակարգերի մեջ հիմնականում այն բանի հաշվին, որ, լեզվային բրեկետների նման, տեսանելի չեն շրջապատի համար: Միևնույն ժամանակ դրանց խնամքը պակաս աշխատատար է, քան լեզվային բրեկետներինը, և գինն էլ ավելի ցածր է, բացի այդ` այն բերանում չի առաջացնում ՙօտարածին մարմնի՚ զգացողություն և, համապատասխանաբար, արտասանության խախտում:

Շատ այցելուներ կծվածքի շտկման չեն գնում ատամներին երկար ժամանակ ՙանճոռնի երկաթ՚ կրելու անհրաժեշտության պատճառով: Նրանց կարելի է առարկել:
Ժամանակակից բրեկետ-համակարգերն ունեն շատ պատշաճ տեսք, իսկ կերամիկական և շափյուղային բրեկետները հազիվ են նշմարվում ատամներին և նույնիսկ դրանց հաղորդում են առանձնակի հմայք:
Երկրորդ Եվրոպայում և Ամերիկայում էսթետիկական բուժումը (իսկ դրան վերաբերում է նաև բուժումը բրեկետներով) համարվում է հեղինակության և ունևորության նշան:

Ճանապարհը դեպի գեղեցիկ ժպիտ շատ երկար է:
Եթե Դուք հետևեք բժշկի հրահանգներին, կանոնավորապես հաճախեք բուժզննման և Ձեր կողմից ջանքեր գործադրեք, ապա արագ կհասնեք նպատակին: Նպատակին հասնելուց հետո միշտ կհպարտանաք ձեռք բերված արդյունքով:

Բրեկետային համակարգը, որոնց հանրաճանաչությունն աստիճանաբար աճում է, կարող են օգտագործվել նաև որպես զարդարանքի առարկա: Դեմքի գեղեցկությունը շատ կողմերով բնորոշվում է հմայիչ ժպիտով, որն էլ կախված է ատամների վիճակից: Բուն ատամի գեղեցկությունը բնորոշող դասական բաղադրիչներից են ձևը, գույնը, թափանցիկությունն ու փայլը:

Վերջին ժամանակներս մարդիկ սկսել են ուշադրություն դարձնել օրգանիզմի այն մասերին, որոնք նախկինում չէին օգտագործվում զարդարանքի համար:
Մասնավորապես սկսեցին պատրաստել ոսկե ատամնապսակներ ռելիեֆային դրոշմով կամ ադամանդով:
Աստիճանաբար շատ երկրներում սկսեցին ի հայտ գալ ստոմատոլոգիական կենտրոններ` թանկարժեք մետաղներով ատամները զարդարելու համար:
Մեզ նույնպես սկսեցին դիմել այցելուներ նման խնդրանքներով:
Թեև այդ շուկան հաշվարկված է շատ յուրահատուկ այցելուների համար, այնուամենայնիվ` մեզ մոտ ևս հավանաբար կան տեսանելի հեռանկարներ:

Ատամների համար զարդարանքների տեսակաշարը բավականաչափ լայն է:
Ոսկե և պլատինե, թանկարժեք քարերով զարդարված սրտիկներ, կիսալուսիններ, կաթիլներ, դելֆիններ, աստղիկներ, պայտեր, կենդանակերպի նշաններ, դոլարներ, ջութակի բանալիներ և այլն:
Կան ավելի ավանդական տարբերակներ ադամանդ, հակինթ, ծովակն (ակվամարին), սուտակ (ռուբին):
Դրանք բոլորը փոքր չափերի են և թանկ չարժեն:

Թանկարժեք քարերը բերանի խոռոչում, ինչպես ոսկին, բացասական ազդեցություն չեն թողնում օրգանիզմի վրա: Դրանք քիմիական ռեակցիայի մեջ չեն մտնում թուքի, սննդի, ալկոհոլի հետ: Կարևոր է այն, որ զարդարանքը պետք է լինի բավականաչափ հարթ, որպեսզի չվնասի բերանի խոռոչի լորձաթաղանթը: Թանկարժեք քարերը կամ խրում են ատամնապսակի մեջ, կամ էլ ավելի հաճախ սոսնձում ատամին հատուկ ֆտորակիր ոսնձի օգնությամբ: Այն վնասակար ազդեցություն չի թողնում ատամի էմալի վրա և կարող է հեռացվել հատուկ լուծիչի միջոցով: Ատամնային զարդարանքից, այցելուի ցանկությամբ, կարելի է ազատվել ցանկացած ժամանակ: Թանկարժեք քարերի խնամքը սովորական է` դրանք ատամների հետ մաքրվում են ատամնամածուկով: Հանձնարարելի չէ տվյալ դեկորատիվ տարրերի առկայության դեպքում օգտագործել ծամողական ռետիններ և կոնֆետներ, իրիսներ, ինչպես նաև օգտվել ատամի էլեկտրական խոզանակից, քանի որ թրթռումը (վիբրացիան) կարող է քայքայել քարը: Այցելուների խնդրանքով կիրառվում են ոչ թանկ սկայսներ`լեռնային բյուրեղապակու կտորներ: Դրանք փոքր են, 1-2 մմ, պսպղում են արհեստական լույսի ճառագայթների մեջ, իսկ ցերեկային լուսավորության դեպքում տեսանելի չեն:

Զարդարանքի առարկա կարող են դառնալ նաև բրեկետային համակարգերը, մասնավորապես` շափյուղային բրեկետները:
Դրանք թափանցիկ են և գործնականում ձուլվում են ատամների հետ, սակայն փայլում են լույսի ուղիղ ճառագայթների մեջ:
Բրեկետներ պատրաստում են նաև ոսկուց, սակայն դրանք մեծ պահանջարկ չեն վայելում:
Բրեկետներ կարող են լինել պլաստիկական զանգվածից, ինչպես նաև այնպիսի նյութերից, որոնք լուսարձակ են մթության մեջ:
Այսպիսով` առաջ է եկել դեկորատիվ տարրերի կիրառմամբ ստոմատոլոգիական ծառայությունների պահանջարկ: Իսկ պահանջարկը, ինչպես հայտնի է, ծնում է առաջարկ: