Դուք որքան շուտ ուշադրություն դարձնեք ձեր ատամնակծվածքին և ատամների վիճակին, այնքան ավելի դյուրին կլինի շտկել ատամնաշարի զարգացման բազմաթիվ խախտումներ:

Տարիքի հետ ատամների շարժականությունը դառնում է զգալիորեն պակաս: Այդ պատճառով էլ շատ միջոցներ, որ օգտագործվում են օրթոդոնտիայում, դառնում են անարդյունավետ:
Իսկ գեղեցիկ ժպիտ և ձյունաճերմակ հավասար ատամներ ունենալ ցանկալի է ամեն տարիքում:

Օրթոդոնտիկ շարժական ապարատներԳնացեք ընդունելության օրթոդոնտի մոտ: Օրթոդոնտը կորոշի Ձեր ատամների, կծվածքի վիճակը և կառաջարկի այն բարելավելու համապատասխան մեթոդներ: Որպես ապարատներ, որոնք օրթոդոնտիայում օգտագործվում են կծվածքի շտկման և ատամների հավասարեցման համար, օրթոդոնտը Ձեզ կառաջարկի բրեկետներ կամ շարժական օրթոդոնտիկ ապարատներ` թիթեղներ: Ստեղծվում են իրավիճակներ, երբ այս կամ այն կառույցը արդյունավետ չի լինում իր յուրահատկության պատճառով: Որոշ դեպքերում լավագույն ընտրությունը ոչ շարժական բրեկետներն են, այլ դեպքերում` շարժական թիթեղները:

Շարժական օրթոդոնտիկ թիթեղներն իրենցից ներկայացնում են պլաստմասե հիմք և նրա մեջ եփված պտուտակներ, զսպանակներ, լարային տարրեր, որոնք իրականացնում են ատամների շարժը:

Թիթեղները լինում են միածնոտային և երկծնոտային:
Միածնոտայի թիթեղները կրում են գործնականում մշտական` օրվա մեջ 20-24 ժամ:
Երկծնոտային թիթեղները նախատեսված են տանը և գիշերային ժամերին կրելու համար: Դրանք հարմար են այն այցելուներին, որոնք աշխատանքի բերումով շփվում են մարդկանց հետ, կամ հնարավորություն չունեն թիթեղները կրել շուրջօրը:
Թիթեղները պատրաստվում են անհատական ձևով, ըստ Ձեր բերանի խոռոչի դրոշմվածքի:

Շարժական օրթոդոնտիկ թիթեղներն ատամին ամրացվում են փոքրիկ կեռիկների օգնությամբ:
Թիթեղի ամբողջ մեխանիզմը բավականաչափ բարդ է: Յուրաքանչյուր պտուտակը կամ կեռիկը պետք է լինի իր տեղում:
Հենց դրա համար էլ օրթոդոնտի որակավորումը և մասնագիտական բարձր մակարդակը մեծ դեր են խաղում այցելուի ատամների կծվածքի շտկման մեջ:

Բացի թիթեղներից` շարժական ապարատների թվին են դասվում կապաները:
Դրանք ատամնաշարի վրա իրենց ազդեցությունն իրականացնում են համակարգչային մոդելավորման 3D տեխնոլոգիայի հիման վրա:
Ինչպես ցանկացած օրթոդոնտիկ շարժական կառույց, կապան ևս պատրաստվում է անհատապես յուրաքանչյուր այցելուի համար` օգտագործելով նրա ծնոտների դրոշմվածքները:
Յուրաքանչյուր կապա օգտագործվում է երկու-երեք շաբաթ: Այնուհետև փոխարինվում է նոր, փոքր-ինչ այլ ձևի կապայով: Այդպես է կատարվում ատամնաշարի տեղաշարժը: