Մետաղական բրեկետները դասվում են դասականների շարքին: Դրանք բրեկետների ամենապահանջված տեսակն են մատչելիության և արդյունավետության տեսանկյունից:
Մետաղական բրեկետների տեսակները՝
- Վեստիբուլյար (տեղադրվում են ատամների արտաքին մակերեսին)
- Լեզվային/Լինգվալ (տեղադրվում են ատամների ներքին մակերեսին)
Ցուցումներ բրեկետներ դնելու համար՝
- Խիտ ու մոտ ատամներ
- Ճեղքեր ատամների միջև (ատամների ճիշտ խտությունը վերականգնելու անհրաժեշտություն)
- Մեկ կամ մի քանի ատամների սխալ դիրք
- Ծնոտների անհամաչափ զարգացում
Բրեկետների տվյալ տեսակի միակ թերությունը կարելի է համարել դրանց տեսանելիությունը:
Ժամանակակից օրթոդոնտիան առաջարկում է մետաղական բրեկետների մեծ ընտրություն, այդ թվում նաև թանկարժեք մետաղներից: Սակայն պետք է հաշվի առնել, որ այդ բրեկետների արժեքն ավելի բարձր կլինի:
Մետաղական բրեկետների տեղադրման փուլեր՝
- Ատամների մասնագիտական մաքրում, ատամնափառի և ատամնաքարերի հեռացում
- Խնդրի սահմանում և համապատասխան տեսակի բրեկետի ընտրություն
- Ծնոտների կառուցվածքի ծեփապատճենի հանում
- Հատուկ սարքով էմալի մշակում
- Սոսնձի քսում և բրեկետի ամրակցում
- Կորի տեղադրում
Ժամանակակից տեխնոլոգիաները գնալով ավելի նոր արդյունքների են հասնում և առաջարկում են ձևափոխված բազմաթիվ մետաղական բրեկետներ, որոնք պաշտպանված են օքսիդացումից:
Ժամանակակից մետաղական բրեկետների տեսակներ՝
- Damon 3
- Damon 3mx
- Damon Q
Այդ բրեկետները կօգնեն շատ կարճ ժամանակում ուղղել ծուռ ատամները՝ 1-ից մինչև 1,5 տարվա ընթացքում:
Մետաղական բրեկետներն առաջատար են համարվում բրեկետ-համակարգերի մեջ:
Ժամանակակից ստոմատոլոգիան առաջարկում է օրթոդոնտիկ ծառայությունների մեծ սպեկտր, որոնցից ամենաժամանակակիցներն ու արդյունավետները ներկայացված են մեր կենտրոնում:
Մեր կենտրոնում բժիշկ-օրթոդոնտի հետ խորհրդատվությունն անվճար է: