Կերամիկական բրեկետներըՏարեցտարի ավելի ու ավելի մեծ ճանաչում են ստանում կերամիկական բրեկետները: Դրանք բրեկետի այն տեսակն են, որի հիմքում բյուրեղն է (շափյուղան) և մետաղների տարբեր խառնուրդներ, որոնք ամրացնում են բրեկետը:

Կերամիկական բրեկետները կարելի է բաժանել երկու մեծ դասի.

1. բրեկետներ, որոնք իրենց կազմում ունեն բազմաբյուրեղ` պոլիկրիստալ (կերամիկական բրեկետների 1-ին տեսակ),

2. բրեկետներ, որոնք իրենց կազմում ունեն մոնոբյուրեղ` մոնոկրիստալ (կերամիկական բրեկետների 2-րդ տեսակ):

Կերամիկական բրեկետները գործնականում չեն երևում ատամնաշարին: Դրանք կիսաթափանցիկ են և չեն խախտում ատամների էսթետիկական տեսքը: Ժամանակակից կերամիկական բրեկետները չեն փոխում իրենց գույնը թուքի և սննդամթերքների ֆերմենտների ազդեցությունից:

Բրեկետների աղեղները չեն հասցնում փոխել իրենց գույնը, քանի որ բժիշկ-օրթոդոնտի կողմից ամեն այցի ժամանակ փոխարինվում են նորով:

Կերամիկական բրեկետների գինը մատչելի է: Այս հանգամանքը բրեկետների այդ տեսակը հասանելի է դարձնում շատ ու շատ մարդկանց:
Օրթոդոնտիկ նորույթներն իրենց մեջ ներառում են կերամիկական բրեկետ-համակարգերի վերջին նվաճումները:

Այժմ մենք տեսնում ենք, որ կերամիկական բրեկետներն ունեն մի շարք դրական օրթոդոնտիկ հատկանիշներ:
Այդ հատկանիշների շնորհիվ դրանք դարձել են ճանաչված ու պահանջարկված:
Բրեկետների մյուս տեսակների մասին Դուք կարող եք իմանալ մեր կայքի այլ բաժիններից: