Ինվիզիլայն 1Ինվիզիլայն համակարգն առնչություն չունի ավանդական բրեկետ-համակարգերի հետ, որոնք մենք պատկերացնում ենք, իսկ Ինվիզիլայն բրեկետներ անվան օգտագործումն անհրաժեշտ է օրթոդոնտիկ այցելուի կողմից տեղեկատվության ընկալումը պարզեցնելու համար: Ինվիզիլայն բրեկետները թափանցիկ պլաստիկային կապաներ են, որոնք հագցվում են ատամին և օգտագործվում են ոչ ճիշտ կծվածքի բուժման համար:
Եթե դիտարկենք այս համակարգով բուժման ընթացքն ավելի մանրամասն, ապա պետք է առանձնացնել դրա մի քանի պահեր.

1. Այցելուի կողմից Ինվիզիլայն համակարգի ընտրությունը

2. Ատամների դրոշմի ստացումը

3. Ինվիզիլայնի պատրաստման հայտի ուղարկում (հայտն ուղարկվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

4. Ինվիզիլայնի տեղադրում այցելուի ատամնաշարերի վրա (հանձնում)

Ինչպես տեսնում եք` գործընթացն այնքան էլ դյուրին չէ և պահանջում է ժամանակ: Հիշյալ համակարգը պատրաստում են միայն Միացյալ Նահանգներում` օգտագործելով ժամանակակից լազերային տեղակայանք, որն ատամնադրոշմով և յուրատեսակ նկարներով անցկացնում է անհրաժեշտ հաշվարկներ և ձուլում թափանցիկ նյութերից կազմված անհատական կապաներ: Բուժման համար պահանջվում են մի քանի կապաներ, որոնք որոշ ժամանակ անց ուղարկվում են պատվիրատուին:

Ինվիզիլայն համակարգով բուժման մեխանիզմը շատ հասարակ է

1.Ինվիզիլայն Հագնել կապան և ֆիքսել այն
2. Կապան փոխել երկու շաբաթը մեկ անգամ
3. Ավարտել բուժման գործընթացը կապայի լրիվ օգտագործման և կծվածքի զգալի շտկման դեպքում.
Ինվիզիլայնով (invisilign)  բուժման տևողությունը շատ տատանողական է և ունի իր առանձնահատկությունները: Ինվիզիլայնը կիրառում են ոչ բոլոր օրթոդոնտիկ դեպքերում, այլ միայն այն ժամանակ, երբ կծվածքի փոփոխությունն զգալի չէ, և այցելուն չի ցանկանում օգտագործել ավանդական բրեկետներ:

Եթե Ձեզ հետաքրքրում է այս համակարգը և ուզում եք իմանալ Ձեր կծվածքի բուժման այլընտրանքային տարբերակների մասին, ապա հերթագրվեք մեր օրթոդոնտի մոտ, որը Ձեզ կտեղեկացնի բոլոր հնարավոր տարբերակների մասին: