Ինկոգնիտո բրեկետներԻնկոգնիտո համակարգը օրթոդոնտների ինքնատիպ մշակումներից է, բառի բուն իմաստով հեղափոխական մեթոդիկա: Այն հանրաճանաչություն ձեռք բերեց ամբողջ աշխարհում: Առանձնակի պահանջարկ է վայելում երիտասարդ մարդկանց շրջանում:
Լեզվային բրեկետներն ավանդական բրեկետներից տարբերվում են նրանով, որ տեղադրվում են ատամնաշարի ներսի կողմից:

Իհարկե, որոշ ոչ էական անհարմարություններ դրանց ընտելացման ընթացքում լինում են:
Դրանք կապված են այն բանի հետ, որ կառույցն անմիջականորեն շփվում է լեզվի հետ: Սակայն դժվարություններն արագորեն անցնում են, այցելուները սովորում են կառույցին:
Չափերով փոքր են իրենց նախորդներից և չեն խանգարում լեզվին: Բրեկետները պատրաստվում են թանկարժեք բարձրորակ նյութերից, որպես կանոն`  ոսկու ձուլվածքից:
Incognito համակարգի բրեկետները պատրաստվում են գերմանական Top service լաբորատորիայում` օգտագործելով այցելուների ատամների ճշգրիտ դրոշմվածքները:
Օրթոդոնտիկ կառույցների պատրաստման ժամանակ մասնագետները կիրառում են համակարգչային մոդելավորման մեթոդը, որը թույլ է տալիս հասնել իրապես բարձր արդյունքների:

The Damon System-ը պարզապես նոր ապրանք չէ բրեկետների շուկայում, այլ սկզբունքորեն նոր մոտեցում այցելուների բուժմանը: Ավանդական կառուցվածքը տեղի բացման համար հաճախ ենթադրում է առողջ ատամների հեռացում կամ քմային ընլայնիչների օգտագործում: Նման մոտեցումը հաճախ այնքան էլ հարմար չէ այցելուի համար, երկարաձգում է բուժման ժամանակը և կարող է հանգեցնել տափակ պրոֆիլի: Դեյմոնի համակարգից հետո ժպիտը դառնում է կատարյալ, ստացվում է 10 ատամներից` թեթև կենսաբանազգայական ուժերի օգնությամբ և հիանալիորեն լրացնում յուրաքանչյուր այցելուի դիմային էսթետիկան:

– Լայն և գեղեցիկ ժպիտ
– Բուժման ավելի կարճ ժամանակ
– Մեծ մասամբ չի պահանջում ատամի հեռացում
– Բարձր հարմարավետություն և ցավի նվազագույն զգացողություններ, քանի որ բրեկետները կապել չեն պահանջում
– Ավելի քիչ այցեր օրթոդոնտին:

Հավաստագիր (սերտիֆիկատ) ունեցող մեր բժիշկները, որոնք Դեյմոնի համակարգով աշխատելու համար անցել են համապատասխան ուսուցում, զուգակցում են երեք առանցքային բաղադրիչներ, դրանք օգտագործում միատեղ` կարճ ժամանակում, քիչ այցերով և հարմարավետության բարձր մակարդակով գերազանց արդյունքներ ստանալու համար:

– Պասիվ ինքնալիգիրացվող բրեկետներ, որոնք չեն պահանջում մետաղական կամ էլաստիկ լեգատորներ:
– Ձևի հիշողությամբ թեթև, բարձրտեխնոլոգիական աղեղներ, որոնք արագ տեղաշարժում են ատամները և ավելի քիչ ընտելացում են պահանջում:
– Բուժմանը նոր, կլինիկապես ստուգված մոտեցում, որը հավասարեցնում է Ձեր ատամները:
Այն բարելավում է դեմքի էսթետիկան սովորաբար առանց ատամի հեռացման կամ արագ քմային լայնացման: