Օրթոդոնտիկ բուժման ավանդական մեթոդիկաները հաճախ ենթադրում են առողջ ատամների հեռացում կամ քիմք լայնացնողների կիրառում: Դա բուժառուներին որոշակի անհարմարություն է պատճառում, իսկ երբեմն զգալիորեն ազդում է բուժման ընդհանուր տևողության վրա:
The Damon System-ը բուժման սկզբունքային նոր մոտեցում է, որն ապահովում է օրթոդոնտիկ բուժման ավելի արդյունավետ ընթացք:
Ցուցումներ՝
- Կծվածքի խանգարում
- Ատամների միջև ճաքերի առկայություն
- Խիտ ատամներ
Ժպիտը Damon System-ի մեթոդիկայից հետո լիարժեք է, ստացված 10 ատամներից կենսաբանազգայական թեթև ուժերի միջոցով և հիանալիորեն լրացնում է յուրաքանչյուր բուժառուի դիմային էսթետիկան:
- Լայն և գեղեցիկ ժպիտ
- Բուժման կարճ ժամանակահատված
- Հիմնական դեպքերում առողջ ատամների հեռացման կարիքի բացակայություն
- Բարձր հարմարավետություն և նվազագույն ցավ, քանի որ բրեկետները կապվելու կարիք չունեն
- Օրթոդոնտի մոտ այցերի ցածր թվաքանակ
Մեր որակավորված բժիշկները, որոնք անցել են Damon-ի հետ աշխատելու դասընթացներ, համադրում են 3 առանցքային բաղադրիչ, որ միասին օգտագործվում են կարճ ժամանակում, քիչ այցերով ու բուժառուի համար բարձր մակարդակի համրարավետությամբ լավ արդյունք ստանալու համար:
The Damon System-ը․
- Պասիվ-ինքնաամրացվող բրեկետներ են, որոնք չունեն մետաղական կամ էլաստիկ կապերի կիրառման կարիք։
- Թեթև, բարձր տեխնոլոգիական կորեր են ձևի հիշողությամբ, որոնք ատամներն արագ տեղաշարժում են և հարմարվելու համար ավելի քիչ ժամանակ է հարկավոր:
- Բուժման նոր, կլինիկական ստուգված մոտեցում է, որը հավասարեցնում է ատամները և բարելավում դիմային էսթետիկան, սովորաբար, առանց ատամի հեռացման կամ քիմքի լայնացման։
Սկզբնական անվճար խորհրդատվության ժամանակ Ավանտա նորարարական բժշկության կենտրոնի օրթոդոնտները կընտրեն օրթոդոնտիկ բուժման ձեզ ավելի հարմար մեթոդը: