Բրեկետները (բրեկետ-համակարգեր) խրթին, խորամանկ կառուցվածքներ են ծուռ ատամները, կծվածքն աստիճանաբար ուղղելու համար: Կախված բուժման նպատակից՝ բրեկետները տեղադրվում են ատամների արտաքին կամ ներքին մակերեսների վրա:
Բրեկետների միջոցով կծվածքն ուղղելու գործընթացը սկսվում է այն պահից, երբ հիշողության էֆեկտով հատուկ կոր է տեղադրվում: Բրեկետների միջով անցնող այդ կորը կարևոր դեր է խաղում, քանի որ այն ճնշում է գործադրում ատամների վրա՝ ստիպելով դրանց տեղաշարժվել:
Տարիքային սահմանափակումները բրեկետներ տեղադրելու համար պայմանավորված են կծվածքի ձևավորված լինելու աստիճանով:
Երեխաներին՝ կծվածքն ուղղելու համար տեղադրում են հանվող համակարգեր: Կախված նրանից, որ մանկական կծվածքը դեռ չի ձևավորվել, հեշտ է ուղղել այն նույնիսկ թիթեղների և կապերի միջոցով:
Դեռահաս և հասուն տարիքում կծվածքն արդեն ձևավորված է և առանց բրեկետների չի ստացվելու ուղղել այն:
Ցուցումներ բրեկետների տեղադրման համար՝
- ատամների միջև ճեղք(եր)ի առկայություն
- ատամի սխալ դուրս գալը
- ատամների տեղաշարժման անհրաժեշտություն, նաև ատամ կորցնելու արդյունքում
Հակացուցումներ՝
- Արյան հիվանդություններ
- ՄԻԱՎ
- Իմունային հիվանդություններ
- Հոգեկան հիվանդությունների մեծ մասը
- Օստեոպորոզ
- Տուբերկուլյոզ
Բրեկետների տեղադրման փուլեր
Բրեկետների տեղադրման գործընթացը տևում է մոտ մեկուկես ժամ:
Բրեկետների տեղադրման փուլեր՝
- Ատամների մասնագիտական մաքրում
- Չորացում
- Հատուկ սոսնձի քսումը բրեկետների ամրացման համար
- Բրեկետների ամրակայում
- Նյութի ավելցուկների հեռացում
Ադապտացիայի շրջանը տատանվում է 7-ից մինչև 14 օր:
Կախված ամեն անհատական դեպքից՝ բրեկետները կրում են 1-ից մինչև 3 տարի բժիշկ-օրթոդոնտի մշտական հսկողության տակ:
Կա կարծիք, որ օրթոդոնտիկ բուժումը երկարատև է (18 ամիս և ավել)։ Վստահորեն արժի ծախսել այդքան ժամանակ լավ վերջնարդյունքի հասնելու համար: Բրեկետներ կրելու փուլի ավարտից հետո անհրաժեշտ է ոչ երկար կրել հատուկ ռետեյներներ:
Ուղիղ ատամներն ու փայլուն ժպիտը կուրախացնեն մեր բուժառուներին մինչև կյանքի վերջ:
Բրեկետ-համակարգերի տեսակները՝
- Մետաղական
- Կերամիկական
- Շափյուղային
- Լեզվային/Լինգվալ
Բրեկետ-համակարգերի վերաբերյալ տարածված բազմաթիվ միֆեր կան: Պետք է հաշվի առնել, որ բրեկետները մանրամասն հիգիենայի կարիք ունեն, բայց և չեն փչացնում էմալը: Բուժման ողջ ընթացքում կարևոր է անպայմանորեն հետևել օրթոդոնտի խորհուրդներին, քանի որ դա կարող է արագացնել ընթացքը և ապահովել լավագույն արդյունք:
Ժամանակակից ստոմատոլոգիան առաջարկում է օրթոդոնտիկ ծառայությունների մեծ սպեկտր, որոնցից ամենաժամանակակիցներն ու արդյունավետները ներկայացված են մեր կենտրոնում:
Բժիշկ-օրթոդոնտի հետ խորհրդատվությունն անվճար է: