Օրթոդոնտիան զբաղվում է կծվածքի ուղղմամբ և ատամնածնոտային անոմալիաներով: 

Մեր կենտրոնում հիմնական մոտեցումը կենտրոնանում է հասունացման տարիքում դեմքի համաչափության ամբողջական վերականգնման վրա:

Ըստ տարածված կարծիքի օրթոդոնտիան լուծում է կոսմետոլոգիական թերություններ և ուղղված է ավելի էսթետիկ ժպիտ ստանալուն: Իրականում, օրթոդոնտիկ բուժումը վերականգնում է ատամածնոտային համակարգի ֆունկցիան, ինչպես նաև օգնում է խուսափել բժշկական մի շարք բարդություններից, որոնց թվում են հայմորիտը, պարոդոնտոզը, կարիեսը, գինգիվիտը և նույնիսկ գաստրիտը: 

Ժամանակակից ստոմատոլոգիան թույլ է տալիս լուծել օրթոդոնտիկ խնդիրները ոչ միայն մանկական և դեռահաս, այլ նաև շատ՝ ավելի մեծ տարիքում: Միակ վերապահումը, որը պետք է հաշվի առնել հասուն տարիքում օրթոդոնտիկ բուժման պարագայում, արդյունքի ամրապնդման ժամկետն է:

Օրթոդոնտիկ բուժման տևողությունը տատանվում է մեկից մինչև մի քանի տարի ըստ դեպքի և բարդության աստիճանի:

Օրթոդոնտիկ բուժման առավելությունները՝

  • Օրթոդոնտիկ կոնստրուկցիաներն անվտանգ են լորձաթաղանթի համար
  • Էսթետիկ տեսք ունեն
  • Չեն ազդում արտասանության հստակության վրա

Օրթոդոնտիկ բուժման մեթոդներն Ավանտայում՝

  • Ապարատային
  • Ֆունկցիոնալ
  • Վիրաբուժական
  • Զուգակցված

Զուգակցված մեթոդն ակնկալում է ապարատային և վիրաբուժական մեթոդների համատեղումը: