Պարոդոնտի հիվանդություններիՊարոդոնտի հիվանդությունների բուժումը

Պարոդոնտի հիվանդությունները պատկանում են առավել տարածվածների թվին:

Դատե՛ք ինքներդ: Ըստ վիճակագրության՝

– չափահաս բնակչության 90 %–ն ունի պարոդոնտիտի քիչ թե շատ արտահայտված ախտանշաններ,
– հիվանդության առավել բարձր մակարդակը` 65-98 %-ը, բաժին է ընկնում ամենաաշխատունակ տարիքի մարդկանց (35-44 տարեկան):

Որո՞նք են հիվանդության հիմնական ախտանշանները.

– լնդերի արյունահոսություն, կարմրություն, այտուցվածություն, ձևախեղումներ, որոնք ուղեկցվում են ցավով, էսթետիկական առումով ստեղծում խոսելու, ժպտալու ժամանակ նկատելի խնդիրներ,
– ատամների շարժունություն,
– տհաճ հոտ բերանից:

Այցելուների մոտ այն կարծիքը կա, թե պարոդոնտի հիվանդություններն անհնար է բուժել, և ժամանակի հետ ատամների կորստից խուսափել չես կարող:

Այնուհանդերձ, ստույգ հաստատված է, որ պարոդոնտի հիվանդությունների առաջացման և զարգացման ռիսկը կարելի է նվազեցնել` պահպանելով սահմանված կանոնները.

  1. Պարոդոնտիտն ընթանում է մի քանի փուլերով, և ինչքան շուտ է սկսված բուժումը, այնքան այցելուն ավելի մեծ շանսեր ունի՝ կայունացնելու վիճակը և կանխելու ատամների կորուստը:
    –Լնդաբորբը ներառում է միայն լնդերը, և հիվանդությունը լիովին բուժելի է:
    – Հարատամնաբորբը (պարոդոնտիտ բորբոքում) ներառում է ոսկրային հյուսվածքը, որը պահում է ատամը: Բորբոքման զարգացմանը զուգընթաց ոսկրային հյուսվածքը հետզհետե նվազում է, ատամները շարժվում են: Այդ ամենն ավարտվում է դրանց կորստով:
    Այնուհետև տեղի է ունենում ծնոտի ձևախեղում, խախտվում է կծվածքը, տուժում է ծամելու ֆունկցիան, կտրուկ բարձրանում է համակարգային պաթոլոգիայի առաջացման ռիսկը:
  2. Պետք է մշտական համագործակցություն սահմանել բժշկի և այցելուի միջև: Բժիշկ-պարոդոնտոլոգը կանցկացնի հատուկ խորացված հետազոտություն, կբացահայտի պարոդոնտիտի պատճառները, ռիսկի գործոնները, կընտրի բուժման անհատական պլան, կանցկացնի դիտարկում դինամիկայի մեջ: Այդպիսով կդառնա Ձեր խորհրդատուն և անձնական ներկայացուցիչը կլինիկայում:
  3. Պարոդոնտիտը բազմագործոն հիվանդություն է, և դրա բուժումը պետք է լինի համալիր:
  4. Ցանկացած հիվանդություն ավելի լավ է կանխել, քան բուժել: Դրա համար էլ ամենագլխավոր խորհուրդը, որը կօգնի պահպանել բերանի խոռոչի առողջությունը, մասնագետի խորհրդատվությանը դիմելն է պարոդոնտի հիվանդության թեկուզև մեկ նշանի ի հայտգալու դեպքում:

Այսօր ատամնաբուժարանն իր տրամադրության տակ ունի բոլոր անհրաժեշտ միջոցները պարոդոնտի հիվանդությունների բուժման համար:

– Ամենից առաջ դա ատամի խոռոչի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) հիգիենան է:
Բժիշկ-հիգիենիստը, օգտագործելով ամենաժամանակակից սարքավորումներ, առանց ցավի և խնամքով կհեռացնի բոլոր ատամնային նստվածքները, կհղկի ատամների մակերեսները: Այնուհետև տեղային դեղորայքային միջոցներով կվերացնի բորբոքումն ու ցավը:

– Ատամի խոռոչի առողջության պահպանման մեջ գլխավոր դերը հատկացվում է հիգիենայի որակյալ միջոցների օգտագործմանը, ատամնաբույժի օգնությամբ դրանց ընտրությանը, կիրառման ռեժիմի և տեխնիկայի պահպանմանը: Ելնելով դրանից` հաջորդ փուլը կլինեն ատամի խոռոչի ռացիոնալ հիգիենայի ուսուցումը և հիգիենայի միջոցների (խոզանակի, թելի, յորշիկի` միջատամնային խոզանակի և այլն) ճիշտ ընտրությունը:

– Մեծ նշանակություն ունի ժամանակին արված ախտորոշումը: Զոնդավորման Ֆլորիդա-պրուբ համակարգը կարող է համակարգչի միջոցով ցույց տալ լնդային հյուսվածքներում կատարված փոքրագույն, նույնիսկ ամենաաննշան փոփոխությունները: Այն հնարավորություն է ընձեռում բուժումն արդեն սկսել հիվանդության սկզբնական փուլերում:
Տվյալները երևում են համակարգչի էկրանին, տեղեկությունները պահպանվում են նրա հիշողության մեջ: Յուրաքանչյուր հետազոտությունից հետո կարելի է գնահատել բուժման միջոցառումների արդյունավետությունը, ատամի խոռոչի և լնդերի հիգիենայի վիճակը:

– Պարոդոնտիտի զարգացման փուլերում հաճախ բացակայում է ատամների մի մասը, իսկ մնացած ատամները շարժվում են և ծանրաբեռնվածություն կրում: Այդպիսի դեպքերում պետք է բժիշկ-օրթոպեդի օգնությունը, և առաջ է գալիս պրոթեզավորման անհրաժեշտություն: Պրոթեզների պատրաստումը բեկակալող տարրերով կվերականգնի լիարժեք ծամումը, կհավասարակշռի ատամների ծանրաբեռնումը: Այդ նպատակների համար առջևի ատամների շրջանում կարելի է պատրաստել աննկատ էսթետիկական բեկակալ (շինա)՝ ապակեթելի հիման վրա և նույնիսկ վերացնել թերությունները արհեստական ատամների հաշվին:

– Ռիսկի գործոնների առկայության դեպքում (ոչ ճիշտ կծվածք, ատամների նեղ դասավորություն, փոքր նախադուռ, սանձիկների բարձր ամրացում և այլն) կլինեն ժամանակին արված խորհրդատվություններ և օրթոդոնտի ու վիրաբույժի օգնություն: Դա հատկապես հրատապ է երիտասարդ հասակում, երբ կծվածքի և ատամների դիրքի անոմալիաների ուղղումը, ոչ մեծ թիթեղը ատամի խոռոչում թույլ կտան կանխել պարոդոնտի հիվանդությունները: