Ատամնային իմպլանտացիայի ժամանակ հնարավոր  լրացուցիչ հետազոտություններ եւ գործողություններ

Որոշ դեպքերում անհրաժեշտ կլինի կատարել արյան հետազոտություն, համայնապատկերային նկար և (կամ) համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), անցկացնել համակարգչային մոդելավորում, պատրաստել վիրաբուժական կաղապար (շաբլոն), ըստ անհրաժեշտության անցկացնել ատամների մոմային մոդելավորում։ Թվարկված միջամտությունների ծավալը և նպատակահարմարությունը որոշվում է յուրաքանչյուր դեպքի համար:

Լրացուցիչ հետազոտություններՄեր կլինիկայում, դեպքերի գերակշիռ մասում, մինչև բժշկական միջամտությունն սկսելը կարող ենք այցելուին ցույց տալ, թե ինչ տեսք են ունենալու իր ատամները բուժման ավարտին։ Այցելուն մինչև վերջնական որոշում ընդունելը հնարավորություն ունի դեռևս բուժման սկզբին իրապես գնահատել վերջնական արդյունքը։

Շատ հաճախ, պրոթեզավորելիս, հարկ կլինի վճարել ոչ մեծ գործողության` լնդի ձևավորիչի տեղադրման համար։ Ինչպես նաեւ, այսպես կոչված, «ծախսային օրթոպեդիկ մասի»՝ աբատմենտի և ատամնապսակի համար, որը փոխարինում է ատամին։

Մոտավորապես քառորդ դեպքերում իմպլանտացիան միանգամից հնարավոր չէ:
Դրա համար չի բավականացնում ոսկրային հյուսվածքը ենթադրվող վիրահատության հատվածում: Այդ ամենը հանգեցնում է լրացուցիչ նախնական միջամտությունների անհրաժեշտության: Այս միջամտությունները իրենց բարդությամբ և արժեքով կարող են գերազանցել իմպլանտատի տեղադրման գործողությանը։  Իմպլանտացիան դեպքերի գերակշիռ մասով ավելի բարդ չէ, քան ատամների հեռացումը։

Արդյունքում դուք ստանում եք նոր ատամներ, ինչը դարեր շարունակ մարդիկ չէին կարող դա թույլ տալ իրենց ։