Ատամների իմպլանտացիան ստոմատոլոգիայի առավել ակտիվ զարգացող և հեռանկարային ճյուղ է։ Այն զարգանում է շեշտակի տեմպերով։ Նոր մոտեցումներ եւ տեխնոլոգիական  լուծումներ են ի հայտ  գալիս գրեթե ամեն ամիս։ Ատամների իմպլանտացիայի ոլորտում հետազոտություններն իրականացվում են խոշորագույն ստոմատոլոգիական ինստիտուտների և գիտահետազոտական կենտրոնների կողմից։

Մեթոդիկայի էությունը

Ատամնաբնային ելունի ոսկորի մեջ, լորձաթաղանթի կտրվածքից հետո, ներդրվում է իմպլանտատը։ Այն ծառայում է հենարան ատամնապսակի համար ոչ շարժական պրոթեզի պատրաստման ժամանակ կամ հիմք` շարժական պրոթեզավորման համար` փականային ամրացման նպատակով։ Իմպլանտատները պատրաստվում են կենսահամատեղելի նյութերից՝ օրինակ տիտանից։ Իմպլանտատի սերտաճումից մինչև արհեստական ատամի ֆիքսացումը սովորաբար անցնում է 3-ից մինչև 6 ամիս։ Մեկ կամ մի քանի բացակայող ատամների փոխհատուցման համար իմպլանտացիան իդեալական լուծում է, քանի որ վերանում է հարևան ատամների հղկման անհրաժեշտությունը։ Եթե բացակայում են ծամիչ ատամները` իմպլանտատն իր վրա է վերցնում հենակետային ատամի գործառույթը։ Ատամների լրիվ բացակայության դեպքում մի քանի իմպլանտատների օգտագործման շնորհիվ պրոթեզի ֆիքսացումը դառնում է ավելի հուսալի։

Ատամների զգալի բացակայության դեպքում իմպլանտատները ծառայում են որպես կամրջաձև պրոթեզների հուսալի հենարան, և այդպիսով վերանում է շարժական պրոթեզի անհրաժեշտությունը։ Իմպլանտատների օգնությամբ, նույնիսկ ատամների լրիվ բացակայության դեպքում, կարելի է տեղադրել ոչ շարժական պրոթեզ։ Այդ ծավալուն աշխատանքի արդյունքը համապատասխանում է էսթետիկական պահանջներին, ձեռք է բերվում հուսալի ֆիքսացում։
Իմպլանտացիայի և հետագա պրոթեզավորման հաջողության 99 տոկոսը կախված է ստոմատոլոգ-իմպլանտոլոգի և ստոմատոլոգ-օրթոպեդի ներդաշնակ և բարձր մասնագիտական մակարդակով կատարված աշխատանքից։

Երաշխիքներն ատամների իմպլանտացիայի ժամանակ

Ատամների իմպլանտացիա Ավանտա նորարարական բժշկության կենտրոնում Իմպլանտատների ծառայության միջին ժամկետը (վիճակագրական տվյալներով) կազմում է 20 տարի և կարող է ձգվել ավելի երկար։ Գրականության մեջ նկարագրված են իմպլանտատները մի քանի տասնյակ տարի օգտագործելու դեպքեր։ Սակայն դա հնարավոր է, եթե Դուք ճշտորեն հետևում եք բժշկի հանձնարարականներին, կես տարին մեկ անգամ բերանի խոռոչի և իմպլանտատների կառուցվածքների հիգիենիկ մշակման ու բուժզննման նպատակով այցելում եք մասնագետին, ժամանակին լուծում եք իմպլանտատների հետ կապված բոլոր խնդիրները։ Բացի այդ` իմպլանտատների վրա բացասաբար են ազդում ծխելը և մյուս վնասակար սովորույթները, ինչպես նաև զանազան այնպիսի հիվանդություններ, որոնք հանգեցնում են ոսկորների կառուցվածքի փոփոխության։
Ավանտայի բժիշկները, իմպլանտոլոգիայի ոլորտում ունենալով ավելի քան 20 տարվա փորձ (1996 թ-ից), կարող են երաշխավորել բուժման ցանկալի արդյունք նույնիսկ ամենածանր դեպքերում։