Ինչպիսի՞ իմպլանտատներ են լինում

Իմպլանտոլոգիայում կիրառվում են տարբեր տեսակի իմպլանտատներ, տարբեր դիզայնի, մակրո և միկրոերկրաչափական ձևերի։
Խոսելով իմպլանտատի մասին` մենք կդիտարկենք դրա այսօր առավել տարածված տեսակը` պտուտակային իմպլանտատը։ Այն պատրաստվում է տիտանից և ունի գլանի կամ կոնի ձև։

Ինչո՞ւ հենց տիտան

Իմպլանտատների տեսակներըԹերևս, ամենագլխավորն այն է, որ տիտանը կենսաիներտ մետաղ է։
– Տիտանը լիարժեք էլեմենտ է, ոչ թե ձուլվածք,
– Չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ
– Տիտանն ունի չեզոք համ և չի խախտում սննդի համընկալումը
– Կենսահամատեղելի մետաղ է բերանի խոռոչի հյուսվածքների հետ
– Ռեակցիայի մեջ չի մտնում այլ մետաղների հետ, որոնցից կարող են պատրաստված լինել ավելի վաղ դրված պրոթեզները
– Լիովին բնական մետաղ է
– Գերթեթև է
– Ունի լավ ջերմամեկուսացում
– Կայուն է և չի լուծվում բերանի խոռոչի քիմիական պրոցեսների ազդեցության տակ
– Բացառիկ ձևով լավ է ընդունվում օրգանիզմի կողմից

Ասվածը թույլ է տալիս վստահաբար հաստատել, որ օրգանիզմը շատ լավ է տանում տիտանը, և դրանից պատրաստված իմպլանտատը չի ենթարկվում կոռոզիայի` գտնվելով ոսկորի մեջ։ Իմպլանտատը նույնական է ատամնարմատին։ Ընտելանալուց հետո իմպլանտատի վրա տեղադրվում է աբատմենտ` ատամի ծայրատի նմանօրինակը, որի վրա վերևից դրվում է արհեստական ատամնապսակ։ Աբատմենտները կարող են պատրաստվել ինչպես մետաղից, այնպես էլ ցիրկոնից։ Մետաղակերամիկական ատամնապսակները կարող են պատրաստվել սովորական և ազնիվ մետաղների ձուլվածքից, ինչպես նաև ցիրկոնիումի և ալյումինի օքսիդներից։

Ի՞նչ  իմպլանտատներ ենք օգտագործում

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնում Դուք կարող եք օգտվել համաշխարհային առաջատար արտադրողների կողմից թողարկված ատամնային իմպլանտատների լայն ընտրության հնարավորությունից՝

ASI – Հայաստան – Ռուսաստան
ImPlay – Իսրայել
MIS – Իսրայել
Conmet – Ռուսաստան
Alfa Bio – Իսրայել
ImPlasa – Գերմանիա
Nobel Biocare – ԱՄՆ – Շվեդիա
և այլն։

Շուկայում շրջանառվում են պրոթեզավորման տասնյակ համակարգեր ատամնային իմպլանտատների կիրառմամբ։ Դրանց առանձին միավորներ լայնորեն օգտագործվում են ողջ աշխարհում բուժման կանխատեսելի արդյունքի շնորհիվ,  այլ ոչ թե գնի և լոկալ (տեղական) շուկայի այլ պայմանների։ Ինչպես ցանկացած շուկայում` այդտեղ գոյություն ունեն առաջատար ընկերություններ: Ինովացիոն բաղադրիչը նրանց մշակումներում հսկայական է, այդ ընկերությունների իմպլանտատների օգտագործմամբ անցկացված բուժումների հուսալիությունն ու արդյունքների կանխատեսելիությունը հայտնի են լայնորեն։

Այդ ընկերություններից յուրաքանչյուրը մանրակրկիտ հետևում է թողարկվող արտադրանքի որակին և առաջարկում է նորագույն լուծումներ: Ժամանակակից լուծումները թույլ են տալիս առավելագույնս մեծացնել ինչպես իմպլանտատների վրա պրոթեզների շահագործման ժամկետը, այնպես էլ դրանց տեղադրումից հետո պրոթեզավորման արագությունը։

Այսօր առաջատար ընկերությունները, ինչպես շատ տարիներ առաջ, չորսն են, որոնք էլ տնօրինում են վաճառքի մեծ մասն ամբողջ աշխարհում։ Ընդ որում` ստոմատոլոգներն այդ ընկերություններն ընտրում են բնավ ոչ նրանց առաջարկած ցածր գների, այլ ստացվող արդյունքների կանխատեսելիության և հուսալիության համար։ Դրանցից առաջին տեղում Nobel Biocare ընկերությունն է, որի հետ մենք համագործակցում ենք շուրջ տասնհինգ տարի։

Ստոմատոլոգիական իմպլանտատների շուկան ապրում է սրընթաց աճ։ Պատճառը պարզ է` մեզնից գրեթե յուրաքանչյուրն ունի թեկուզ մեկ հեռացված ատամ։ Անհարմարությունների և ցավի բացակայությունն այդ դեպքում ստոմատոլոգի օգնությանը չդիմելու սովորական պատճառ է։
Ժամանակին չվերացված թերությունն ապագայում առաջ է բերում շատ ավելի մեծ խնդիրներ։ Նման դեպքերում որակյալ բուժման չափանիշը գրեթե միշտ դառնում է իմպլանտացիան։