Ստոմատոլոգիայում առանձնահատուկ տեղ են գրավում բուժման անվտանգությունը, ռենտգենյան ու ռադիովիզիոգրաֆիական սարքավորումներով կատարվող հետազոտությունները։
Ատամների հիվանդությունների ախտորոշման համար մեր կլինիկայում իրականացվում է թվային օրթոպանտոմոգրաֆիա:
թվային օրթոպանտոմոգրաֆիա 2

Համակարգչային ռենտգեն ախտորոշումը` ռադիովիզիոգրաֆիան և թվային օրթոպանտոմոգրաֆիան, առաջին հերթին ապահովում են այցելուի նվազագույն ճառագայթային ծանրաբեռնումը։

Դրանց հիմնական տարբերակիչ գծերը էքսպոզիցիայի նվազագույն ժամանակն է, հետազոտության անվտանգությունը այցելուի համար և պարզորոշ պատկերացումը երկու ծնոտների վիճակի մասին։

Ատամների համայնապատկերային նկարը (օրթոպանտոմոգրամմա) թույլ է տալիս ստանալ ծնոտային աղեղների միաժամանակյա պատկերը: Այն գնահատում է բոլոր ատամների վիճակը, դրանց հարաբերակցությունը:
Սարքավորումը հնարավորություն է տալիս պարզել փոփոխություններն ատամների արմատներում և ատամները շրջապատող ոսկրային հյուսվածքում։ Համայնապատկերային նկարն օգտագործում են ատամների պրոթեզավորման, պարադոնտի հիվանդությունների, ատամների և ծնոտների զանազան թերությունների (մասնավորապես` ոչ ճիշտ կծվածքի) վերացման ժամանակ ախտորոշման ճշտման համար։ Առանձնապես կարևոր է օրթոպանտոմոգրամման, եթե սպասվում է համակցված բուժում։
Օրթոպանտոմոգրամմայով որոշում են նաև իմպլանտատների տեղադրման հնարավորությունը։