Osstell ISQ-ն արժանահավատության նոր մակարդակ է Ձեզ համար

Իմպլանտատների կայունության և դրանց ինտեգրման (ոսկորի հետ սերտաճման) աստիճանի գնահատման համար մեր կլինիկայում օգտագործվում է Osstell ISQ սարքը։
Osstell ISQԴա բժշկին թույլ է տալիս որոշել հետագա բուժման լավագույն մարտավարությունը։
Ոսկորի մեջ իմպլանտատի ինտեգրման ժամանակ շատ կարևոր է ինտեգրման աստիճանի որոշումը։ Չափազանց բարդ է, չունենալով համապատասխան սարքավորում, որոշել` իմպլանտատը սերտաճե՞լ է, թե՞ ոչ, արդյո՞ք կարելի է այն լիաբեռնել ատամնապսակով, թե՞ դեռ վաղ է։ Դրա համար Շվեդիայի գիտնականները իմպլանտոլոգիայում ստեղծել են նոր բացարձակ երաշխիք` Osstell ISQ ապարատը, որը վիրաբույժին թույլ է տալիս բարձր ճշտությամբ որոշել իմպլանտատի սերտաճման աստիճանը։

Osstell ապարատը նախատեսված է ոսկորի մեջ ատամնային իմպլանտատների ինտեգրման կայունության չափման համար։ Այն ձեռքի դյուրակիր գործիք է, որն օգտագործվում է ռեզոնանսային հաճախականության անալիզի ոչ ինվազիվ մեթոդի համար։ Այդ համակարգում օգտագործվում է Smartpeqtm գամիկը, որը ատամնային իմպլանտատին կամ աբատմենտին միանում է պտուտակաձև միացման միջոցով։ Smartpeqtm գամիկը գրգռվում է ձեռքի գործիքի չափիչ զոնդից առաջացող մագնիսային իմպուլսով։ Ռեզոնանսային հաճախականությունը, լինելով իմպլանտատի ինտեգրման կայունության չափանիշ, հաշվվում է պատասխան ազդանշանի հիման վրա։ Արդյունքներն արտացոլվում են ապարատի դիսպլեյի վրա ISQ-ի (Implant Stability Quotinent)- իմպլանտատի կայունության գործակից (ԻԿԳ) արժեքի տեսքով` 1-ից մինչև 100 դիապազոնում։ Որքան բարձր է արժեքը` այնքան մեծ է ֆիքսացման կայունությունը։

Ցուցումներ կիրառման համար

Osstell ապարատը նախատեսված է ոսկորի մեջ ատամնային իմպլանտատների ֆիքսացման կայունության չափումների ժամանակ օգտագործելու համար։ Osstell mentor ապարատը կարող է անհրաժեշտ տեղեկություն տալ իմպլանտատի ֆիքսացման կայունությունը գնահատելու համար և օգտագործվել որպես բուժման որակի գնահատման ծրագրի մի մաս։
Smartpeqtm գամիկը թողարկվում է միացման տարբեր չափերով` հարմարվելու շուկայում առկա իմպլանտատների հիմնական համակարգերին։

Osstell ապարատը հանդես է գալիս որպես`

• Բեռնմանը պատրաստվածության ինդիկատոր
• Վաղ տեղեկացման միջոց
• Որակի երաշխիք