Էսթետիկական վերականգնումներ

Գրավիչ ժպիտը հաջողության գրավականն է և բարեկեցության չափանիշը։ Այսօր ատամների էսթետիկական վերականգնումները օգնում են մեզ հասնել կատարելապես գեղեցիկ ժպիտի` օգտագործելով ամենաժամանակակից  տեխնոլոգիաներ։ Կերամիկական երեսպատիչները (վինիրները) ժամանակակից էսթետիկական ստոմատոլոգիայի ամենավերջին նվաճումներից են։ Դրանք գեղեցիկ և գրավիչ ժպիտի ստեղծման առավել արդյունավետ միջոցն են, պահանջում են ատամի նվազագույն մշակում (մոտ 0,5 մմ), և դրա համար էլ չի պահանջվում ատամի նյարդի հեռացում։ Ձեր ատամը մնում է «կենդանի»։ Կերամիկական երեսպատիչներն օգտագործվում են բարձր էսթետիկական արդյունքի հասնելու համար։

Երեսպատիչների օգտագործման ցուցումներ

  • Հին ատամնալիցքեր (պլոմբներ), որոնք գույնով տարբերվում են նորմալ ատամից,
    • ատամի ճաքեր և ջարդվածքներ,
    • միջատամնային տարածության խախտումներ (դիաստեմներ),
    • սեպաձև թերություններ,
  • ատամների ձևի խախտումներ,
    • մաշված ատամնաշար,
    • ծռված և տեղաշարժված ատամներ,
    • ատամի գույնի թերություններ` կապված ֆլյուորոզի,

«տետրացիկլինային ատամների» հետ: