Ներկայումս պրոթեզավորումն իմպլանտատների վրա համարվում է պրոթեզավորման առավել առաջավոր մեթոդներից մեկը։ Բազմաթիվ հետազոտությունները և կլինիկական փորձը ցույց են տվել, որ ատամնային իմպլանտատները հուսալի հենարան են օրթոպեդիկ կառույցների (կոնստրուկցիաների) համար։

Շատերը «իմպլանտատ» հասկացությունը զուգորդում են ընդհանուր անզգայացմամբ վիրաբուժական բարդ գործողության հետ։
Իրականում իմպլանտացիան ոչ մեծ ամբուլատոր վիրահատություն է, որը կատարվում է առանց ցավի, տեղային անզգայացմամբ։

Մեթոդիկայի էությունը հետևյալն է.

Ատամնաբնային ելունի լորձաթաղանթի կտրվածքի միջոցով ոսկորի մեջ ներդրվում է իմպլանտատ, որը պետք է ոչ շարժական պրոթեզի պատրաստման ժամանակ հենարան ծառայի պսակի համար կամ հենակետ` շարժական պրոթեզավորման համար՝ փականային ամրակապի տեղադրման նպատակով։ Իմպլանտատները պատրաստվում են կենսահամատեղելի նյութերից, օրինակ` տիտանից։ Իմպլանտատի սերտաճումից մինչև արհեստական ատամի ֆիքսացումը ամրակայումը սովորաբար անցնում է 3-ից 6 ամիս։ Մեկ կամ մի քանի բացակայող ատամների լրացման համար իմպլանտացիան իդեալական ելք է, քանի որ վերանում է հարևան ատամները հղկելու անհրաժեշտությունը։

Եթե բացակայում են ծամիչ ատամները, ապա իմպլանտատն իր վրա է վերցնում հենակետային ատամի գործառույթը, իսկ ատամների լրիվ բացակայության դեպքում մի քանի իմպլանտատների օգտագործման շնորհիվ պրոթեզի ամրակայումը դառնում է ավելի հուսալի։ Ատամնային զգալի թերությունների դեպքում իմպլանտատները ծառայում են որպես կամրջաձև պրոթեզների հուսալի հենարան, և այդպիսով վերանում է շարժական պրոթեզի անհրաժեշտությունը։ Իմպլանտատների օգնությամբ նույնիսկ ատամների լրիվ բացակայության դեպքում կարելի է դնել ոչ շարժական պրոթեզ։
Իմպլանտացիայի և հետագա պրոթեզավորման հաջողության 99 տոկոսը կախված է թիմի` ատամնաբույժ-իմպլանտոլոգի և ատամնաբույժ-օրթոպեդի, ատամնատեխնիկների, հիգիենիստի մասնագիտական բարձր մակարդակով կատարվող աշխատանքից:

Իմպլանտատների վրա կատարվող պրոթեզավորման առավելությունները

– Ատամնային իմպլանտատները գործում են այնպես, ինչպես Ձեր սեփական ատամները։
– Կարելի է հրաժարվել շարժական պրոթեզավորումից։
– Իմպլանտատները թույլ են տալիս պահպանել հարևան ատամները կամրջաձև պրոթեզի տակ տաշվելուց։
– Բարելավում են պրոթեզի ամրակայումը, քանի որ իմպլանտատը հանդես է գալիս որպես հենարան։
– Բազմաթիվ խնդիրներ են լուծում` ատամների լրիվ բացակայության պարագայում։