Ռադիովիզիոգրաֆիա

Ատամների ռադիովիզիոգրաֆիան թվային ռենտգենոգրաֆիական սարքով ատամների վիճակի ախտորոշման մեթոդ է, որի միջոցով ստացվում են թիրախային նկարներ։

Ատամների պատկերը հայտնվում է համակարգչի էկրանին` ապահովելով պատկերներով մեկ միասնական ռեժիմով աշխատելու հնարավորությունը և խնայելով բժշկի ու այցելուի ժամանակը։
Ճառագայթման չափաբաժինը մոտ 10 անգամ ավելի քիչ է, քան սովորական ռենտգեն նկարների ստացման դեպքում, ինչը հնարավորություն է տալիս բուժման ընթացքում ստանալ մի շարք նկարներ։

Նկարը կարելի է անցկացնել տպիչի (պրինտերի) վրա կամ պահպանել այցելուի անհատական կայքում` հաջորդ ընդունելությունների համար։