Ատամների բուժման գերազանց արդյունքի համար մեզ անհրաժեշտ է մի գործիք, որը թույլ կտա տեսնել այն, ինչ տեսանելի չէ անզեն աչքով:

ՄանրադիտակիՄանրադիտակի օգտագործումը բուժման արդունքը դարձնում է կանխատեսելի և երաշխավորված: Ներկառուցված տեսախցիկի շնորհիվ հնարավոր է դառնում ցույց տալ պացիենտին խնդրի իրական պատկերը և ամբողջ բուժման ընթացքը:

Մանրադիտակը ունի մի շարք առավելություններ, որը պացիենտի համար կարևոր է և անհրաժեշտ։

Ատամի անատոմիական կառուցվածքի յուրահատկություններից ելնելով` չգտնված ատամնախողովակները կարող են պատճառ դառնալ հետագա բորբոքային պրոցեսների առաջացմանը:
Սրանք կարող են հանգեցնել ատամի հեռացման: Մանրադիտակի օգնությամբ կարող ենք հեշտությամբ հայտնաբերել լրացուցիչ ատամնախողովակները: Մանրադիտակը հնարավորություն է տալիս ճշգրտորեն հայտնաբերել արմատախողովակի ճաքերը:
Տարիներ  առաջ  ճաքով  կամ կոտրված գործիքով ատամը համարվում էր հեռացման ենթակա: Մանրադիտակի օգտագործումը  հնարավորություն է տալիս  խուսափել հեռացումներից և պահպանել ատամը:
Այն թույլ է տալիս արմատախողովակների լիարժեք մշակումը, բուժումը և լիցքը իրականացնել վիզուալ հսկողության ներքո:
Ատամների բուժման և պրոթեզավորման դեպքում մանրադիտակը թույլ է տալիս ճշգրտորեն և որակով մշակել ատամի մակերեսը:

Ատամի մակերեսի խոշորացումը հնարավորություն է տալիս գերճշգրտորեն տարբերակել առողջ և վնասված   հյուսվածքները, նվազագույնի հասցնելով առողջ հյուսվածքի կորուստը:
Բոլորին է հայտնի կարիեսի կործանարար ազդեցությունը ատամի վրա։
Վաղաժամ հայտնաբերված կարիեսի բուժումը երաշխավորում է ատամի պահպանումը:

Մանրադիտակի միջոցով մենք կարողանում ենք վաղաժամ հայտնաբերել կարիեսը:

Հաջորդիվ պետք է կարևոր եմ նաև լնդի տակ գտնվող կարիոզ խոռոչներում առողջ և վնասված հյուսվածքների ստույգ տարբերակումը: Ատամների  կոտրվածքի հիմնական պատճառ են հանդիսանում էմալի, դենտինի և ատամնալիցքերի՝ պլոմբաների ճաքերը: Քանի որ այդ ճաքերը խախտում են ատամի խոռոչի հերմետիկությունը և պատճառ դառնում ատամնախողովակների ախտահարման: Մանրադիտակի օգնությամբ կարողանում ենք ժամանակին հայտնաբերել այդ ճաքերը և իրականացնել համապատասխան բուժում։

Տաշվածքներ իրականացնելիս մանրադիտակը օգնում է զերծ մնալ փափուկ հյուսվածքների և լորձաթաղանթի  վնասումից: Վիրաբուժության դեպքում սարքը օգտնում է իմպլանտատների տեղադրմանը, լնդերի պլաստիկային, ինչպես նաև օգնում է ստուգել արհեստական շապիկների ֆիքսման ճշգրտությունը, որպեսզի պահպանվի ատամի հերմետիկությունը եւ զերծ մնա մանրէների ներթափանցման ռիսկից:

Մանրադիտակը թույլ է տալի խոշորացնել մինչև 40 անգամ ՝ կախված կատարվող գործողությունից: Մանրադիտակով արված լուսանկարները և ձայնագրությունները հնարավոր են պահպանել արխիվում և հետագայում ունենալ համեմատության հնարավորություն :

Աշխատանքը իրականցվում է հարմարվետ աշխատադիրքով, բարձրացնում է բժշկի աշխատունակությունը և աշխատանքի արդյունավետությունը:
Բժշկի և պացիենտի միջև օպտիմալ հեռավորությունը կազմում  է 40-42 սմ , որի շնորհիվ պացիենտը իրեն հարմարավետ է զգում, քանի որ պահպանվում է նրա անձնական տարածքը: