Լազերային մազահեռացումը միջազգային ճանաչում է ձեռք բերել բարձր արդյունավետության շնորհիվ։ Ժամանակակից տեխնոլոգիաներն արագ զարգանալով առաջարկում են մազահեռացման նոր՝ ավելի կատարելագործված մեթոդներ, բայց լազերային մազահեռացումը չի զիջում իր առաջատար դիրքերը։ 

Ռադիկալ մազահեռացման նպատակով լայն կիրառություն ունեն ալեքսանդրիտային, դիոդային և նեոդիմային լազերները։ 

Candela ընկերությունը երկար տարիներ լազերային մազահեռացման սարքավորումներ է արտադրում։ Ալեքսանդրիտային մազահեռացման յուրահատկություններից է այն, որ անհրաժեշտ չէ սափրել մազերը այցելությունից առաջ (ծառայությունը իրականացվում է մաշկի մակերեսից 1-2 մմ բարձր մազերի դեպքում)։ 

Կա ցավային զգացողություն մաշկի նուրբ հատվածներում։ Ծառայությունը հայտնի է իր արդյունավետությամբ, բայց գինը ավելի բարձր է համեմատած դիոդային մազահեռացման հետ։ 

Դիոդային մազահեռացումը ևս հայտնի է իր արդյունավետությամբ և արագությամբ։ Տեխնոլոգիան նոր չէ․ այն սկսել են կիրառել դեռևս 90-ականների վերջում։ Այն ժամանակներից այս մեթոդը շատ փոփոխություններ է կրել և դարձել է էլ ավելի արդյունավետ, իսկ հիմա Soprano Titanium սարքի շնորհիվ ամբողջ մարմնի մազահեռացումը հնարավոր է իրականացնել 30-40 րոպեների ընթացքում։ 

Alma Lasers-ը 2019-ին է արտադրել Soprano Titanium-ը՝ ռադիկալ մազահեռացման նորագույն սարքը։ Այն ոլորտի լավագույն հայտնագործություններից է և հնարավոր է դարձրել այն, ինչ նախկինում թվում էր անհնար։ 

Միջինում անհրաժեշտ է 8-10 այցելություն անցանկալի մազերից ազատվելու համար։ Այցելությունների միջակայքը կազմում է 40 օր, ինչը երկու անգամ ավելի շատ է, քան այլ մազահեռացման մեթոդների դեպքում։  

Լազերային էպիլացիայի աշխատանքի սկզբունքը նույնն է տարբեր մեթոդների դեպքում․ այն ազդում է մազարմարի վրա։ Սկզբունքային տարբերությունը լազերային էպիլացիայի տարբեր տեսակների դեպքում ճառագայթների երկարության մեջ է։ 

Ալեքսանդրիտային մազահեռացման դեպքում մազերն անհետանում են միանգամից՝ ճառագայթի ազդեցության ներքո։ Այս մեթոդի առանձնահատկությունը նրանում է, որ այն ցուցված չէ մաշկում մելանինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց համար, քանի որ այդ պարագայում հնարավոր են այրվածքներ։ Դիոդային էպիլացիայի առավելություններից է այն, որ ցուցված է նույնիսկ առևայրուք ստացած մաշկին։ 

Դիոդային մազահեռացման ի՞նչ հնարավորություններ են դարձել բացահայտում Soprano Titanium սարքավորման մեջ

  • Երեք տարբեր լազերների համակցություն՝ ալեքսանդրիտային, դիոդային և նեոդիմային (լազերների երկարությունը կազմում է 755, 810 և 1064 նմմ համապատասխանաբար) 
  • IcePlus սառեցման հզոր համակարգ, որի օգնությամբ ծառայությունը դառնում է բացարձակ անցավ
  • Գլխիկների երկու տեսակ՝ Trio և Quattro. Իրենց շնորհիվ ծառայությունը հնարավոր է իրականացնել մաշկի բոլոր տեսակների համար։ Բացառություն չի կազմում նաև արևայրուքով մաշկը։ 

Դիոդային էպիլացիան մազահեռացման մեթոդների մեջ ամենանոր տեխնոլոգիան է, որը հասցրել է ապացուցել իր արդյունավետությունը։ 

Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցում դիոդային մազահեռացումը հասանելի է իջեցված գներով։