Մեր օրերում դեմքի խնամքի բազմաթիվ պրոցեդուրաներ գոյություն ունեն, իսկ մենք փորձում ենք խնամել մեր մաշկը ամենաարդյունավետ միջոցներով։

Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնի էսթետիստ Հասմիկ Օհանյանը կպատմի դեմքի ուլտրաձայնային մաքրման մասին և կպատասխանի պրոցեդուրայի մասին հաճախ տրվող հարցերին։

Ի՞նչ է դեմքի ուլտրաձայնային մաքրումը։
— Այն իրենից ներկայացնում է դեմքի ապարատային մաքրում․ մաքրում և խոնավեցնում է մաշկի վերին շերտը։

Ի՞նչ հաճախականությամբ է պետք իրականացնել պրոցեդուրան։
— Ես միշտ խորհուրդ եմ տալիս կատարել ամիսը մեկ անգամ, սակայն յուրաքանչյուր պացիենտի համար հաճախականությունն ընտրում եմ՝ կախված մաշկի և խնդրի տեսակից։

Իսկ ի՞նչ պրոցեդուրաներ կարելի է համատեղել ուլտրաձայնային մաքրման հետ, որպեսզի անկախ եղանակից մաշկը ունենա թարմ և առողջ տեսք։
— Ուլտրաձայնային մաքրման հետ կարելի է համատեղել շատ ուրիշ պրոցեդուրաներ։
Դրանք կարող են լինել խնամքի ծրագրերը, բոլոր սեզոնների համար նախատեսված պիլինգները, միկրոտոկային թերապիան։
Պրոցեդուրան ինքնին ատրավմատիկ է։ Ավելին՝ պրոցեդուրայից հետո մաշկն ավելի հեշտությամբ է ներծծում օգտակար նյութերը, հետևաբար մյուս պրոցեդուրաների արդյունավետությունը բարձրանում է, և արդյունքն ավելի տեսանելի է դառնում։

Կա տարածված կարծրատիպ, որ դեմքի մաքրումից հետո այցերի հաճախականությունը պետք է ավելացնել, քանի որ մաշկի որակը տեսանելիորեն վատանում է, ինչը կարող է կապված լինել մեծացած ծակոտիների պատճառով մաշկի աղտոտվածության մեծացման հետ։
Ի՞նչ կարող եք այդ առումով ավելացնել, արդյո՞ք ճիշտ է։
— Շատ հաճախ եմ հանդիպել այս հարցին։ Չկա նման բան։ Միշտ էլ անհրաժեշտ է մաքրել մաշկը, անկախ ամեն ինչից, քանի որ այն միշտ կեղտոտվում է տարատեսակ քսուքներից, օդի աղտոտվածությունից (գիտենք, որ մեր էկոլոգիան հիմա այնքան էլ մաքուր չէ), և մարդկանց մեծամասնության մոտ հիմա մաշկի յուղոտության միտում կա։ Այնպես որ ամեն դեպքում ծակոտիները հաճախ փակվում են ու լայնանում քսուքների, կեղտոտ օդի մասնիկների պատճառով։ Իսկ մեզ մոտ դեմքի մաքրման ժամանակ լայնացած ծակոտիները  փակում ենք հատուկ դիմակների միջոցով, այնպես որ պետք չէ վախենալ դեմքի մաքրումներին։ Ընդհակառակը, կտեսնեք թե ինչպես է դրանից հետո դեմքի մաշկը փայլում․ չէ՞ որ այն վերջապես շնչում է։

 Իսկ կան տարիքային սահմանափակումներ։ Միգուցե կա տարիքի ստորին շեմ, որից առաջ խորհուրդ չեք տա կատարել պրոցեդուրան։
— Երեխաների մոտ հիմա ավելի շուտ է սկսում հասունացման տարիքը, ու իրենց մոտ մաշկի պրոբլեմները արդեն սկսում են 10-11 տարեկանից։ Տարիքային հորմոնալ խնդիրների պատճառով կարող է առաջանալ ակնե։ Կոնկրետ տարիքային սահմանափակում չկա, քանի որ մաշկի հետ կապված խնդիրները կարող են առաջանալ ցանկացած տարիքում։
Վաղ տարիքում խնդրի առաջացման դեպքում պետք չէ վախենալ, պետք է այցելել մասնագետին։ Այդ դեպքում մենք արագ և ճշգրտորեն գտնում ենք խնդիրը և տալիս օպտիմալ լուծում, որպեսզի իրավիճակը չբարդանա։

Ինչի՞ վրա հիմնվելով եք որոշում բուժման մեթոդը։
— Մաշկի տեսակից կախված որոշում ենք՝ ինչպես բուժել և ինչ հաճախականությամբ։
Օրինակ՝ յուղոտ մաշկի համար այցերի հաճախականությունը կարող է լինել միջինում 3 շաբաթը մեկ անգամ, իսկ չոր մաշկի դեպքում կարելի է նույնիսկ այցերը իրականացնել 2 ամիսը մեկ անգամ։

Շնորհակալություն պատասխանների համար։ 
— Ձեզ շնորհակալություն, հուսով եմ տվեցի սպառիչ ու օգտակար պատասխաններ։

Բաժանորդագրվե՛ք բլոգին, և ստացեք ավելի շատ ինֆորմացիա ձեզ հետաքրքրող թեմաների մասին։