BodyTite-ը մարմնի կորեկցիայի ռադիոհաճախականությամբ լիպոսակցիայի յուրօրինակ մեթոդ է: Նախագծված է InMode ընկերության կողմից: Եզակի է իր տեսակի մեջ: Դասական լիպոսակցիայից տարբերվում է մաշկի տեսանելի լիֆտինգով։ Ռադիոհաճախականության ազդեցությունն օգնում է հասնել մաշկի կրճատման՝ առանց վիրահատական միջամտության: Միայն BodyTite-ն է ապահովում նմանատիպ արդյունք: 

BodyTite 2
2

 

Ավանտայում BodyTite-ը հիմնականում կիրառվում է մարմնի համընդհանուր կորեկցիայի ու ուրվագծերի բարելավման համար:

Առավել հաճախ կիրառման գոտիներն են՝

  • Ազդրեր
  • Նստատեղ
  • Ծնկներ
  • Սրունքներ
  • Գոտկատեղ
  • Մեջքի հատված 
  • Կրկնակզակ
  • Ձեռքեր նախաբազուկի հատվածում
  • Թշային պարկեր


Խորհրդատվության ժամանակ պլաստիկ վիրաբույժը նշում է, թե հատկապես որ զոնաներն է անհրաժեշտ RF լիպոսակցիայի ենթարկել: Դա ապահովում է ամբողջական տեսանելի արդյունք: 

Արդյունքը նկատելի է անմիջապես պրոցեդուրայից հետո։ Ազդեցությունը պահպանվում է մշտապես: Արդյունքը պահպանելու համար անհրաժեշտ է ճիշտ սննդակարգ և մշտական ֆիզիկական ակտիվություն:

Առաջին միջամտությունից հետո արդյունքն ուժեղանում է 3-6 ամիսների ընթացքում:

Էությունը

BodyTite տեխնոլոգիան քիչ տրավմատիկ է: Այդ պատճառով էլ իրականացվում է տեղային անզգայացմամբ: Բժիշկը փոքր կտրվածք է անում փոքրիկ, խողովակաձև էլեկտրոդը տեղադրելու համար: Միջամտությունն անցկացվում է շրջանաձև շարժումներով: Դա ապահովում է խորը ներթափանցում ճարպային հյուսվածքներ:

FaceTite գերճշգրիտ ասեղների շնորհիվ միջամտությունը հնարավոր է իրականացնել դեմքի նույնիսկ ամենազգայուն հատվածներում: Հնարավոր է հեռացնել կրկնակզակը:

Ցուցումներ՝

  • տեղային ճարպային կուտակումներ մարմնի ու դեմքի ցանկացած հատվածում,
  • ցանկացած աստիճանի ցելյուլիտ,
  • մաշկի թուլացում:

Հակացուցումներ՝

  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • շաքարային դիաբետ,
  • թրոմբոֆլեբիտ,
  • սուր վարակիչ հիվանդություններ,
  • բորբոքային պրոցեսներ բուժվող գոտիներում,
  • ուռուցքային հիվանդություններ,
  • արյան շրջանառության խանգարում:

Տևողությունը

Մոտ երկու ժամ: Կախված է աշխատանքի ծավալից:

Վերականգնման փուլը նկատելիորեն կարճ է դասական լիպոսակցիայի համեմատ: Միջամտությունից հետո 2-3 օրվա ընթացքում հնարավոր են ոչ մեծ ծավալի այտուցներ և թեթև ցավ: 

Խորհուրդ է տրվում

Մեկ ամսվա ընթացքում 

  • կրել կոմպրեսային կորսետ,
  • արևային լոգանք չընդունել, շոգեբաղնիք չայցելել,
  • սպորտով չզբաղվել:

Միջամտությունից հետո առաջին 2-3 օրվա ընթացքում հարկավոր է խուսափել ֆիզիկական ակտիվությունից և հրաժարվել տաք լոգանք ընդունելուց:

Կարելի է ընդունել լիմֆոդրենաժային մերսում:

Կախված առանձին խնդրի ծանրությունից, մեր մասնագետները համատեղում են միանգամից մի քանի տեխնոլոգիա, ինչն ապահովում է ավելի լավ արդյունք: 

  

Ավանտայում մասնագետի հետ խորհրդատվությունն անվճար է: