Z-wave-ը հարվածաալիքային թերապիայի սարքավորում է: Թերապիան խթանում է արյան շրջանառությունը: Բարելավում է կոլագենի կառուցվածքը: 

Պրոցեդուրայի առավելությունները՝

  • անցավ է,
  • ոչ ինվազիվ է, 
  • ապահովում է արագ տեսանելի արդյունք,
  • ցուցումների մեծ շրջանակ,
  • չունի վերականգնողական շրջան:
Z-wave

Ցուցումներ՝

  • ցելյուլիտ,
  • ստրեաներ,
  • մարմնի հղկման այլ միջամտությունների հետ համատեղում՝ կրիոլիպոլիզ, ուլտրաձայնային թերապիա, RF և լազերային թերապիաներ,
  •  թուլացած մաշկ:

Հակացուցումներ՝

  • արյան շրջանառության համակարգի հիվանդություններ,
  • ուռուցքային հիվանդություններ,
  • անոթների լայնացում,
  • հղիություն և լակտացիայի շրջան:

 Միջամտության նկարագրությունը

 Z-wave հարվածային թերապիան ազդում է ցելյուլիտի առաջացման հիմնական գործոնների վրա ՝

  • փափկացնում է ճարպային հյուսվածքների կառուցվածքը, 
  • տեղի է ունենում լիպոլիզ՝ ճարպային բջիջների քայքայում,
  • արագացնում է արյան շրջանառությունը:

Կախված յուրաքանչյուր դեպքի բարդությունից՝ մեր մասնագետները համատեղում են միանգամից մի քանի տեխնոլոգիա մեկ այցի ժամանակ: Դա օգնում է կրկնապատկել լավ արդյունքը:

 Ավանտայում խորհրդատվությունն անվճար է: