Z Lipo կրիոլիպոլիզը մարմնի հղկման և տեղային ճարպային կուտակումների դեմ պայքարի հայտնի մեթոդներից է:

Պրոցեդուրայի անվտանգությունը պայմանավորված է միայն ճարպային հյուսվածքների վրա ազդեցությամբ: Այն շատ զգայուն է ցրտի նկատմամբ:

Հայաստանում արդեն հասանելի է կրիոլիպոլոզի և այսպես կոչված հարվածային ալիքի թերապիայի համակցմամբ առաջատար կուրսը:

Ավանտա էսթետիկ բժշկական կենտրոնի առաջարկած միջամտությունը կրկնակի արդյունք է ապահովում: Արդյունքը կրկնապատկվում է հատկապես Shockwave-ի համադրմամբ: Հարվածային ալիքը արագացնում է ճարպային հյուսվածքների քայքայումը: Խթանում է լիմֆոդրենաժը, ամրացնում մշակվող զոնայի մաշկը: 

Այս մեթոդը միջազգային պրակտիկայում հայտնի է «սառեցրու և կոտրիր» անունով:

Криолиполиз Z-lipo

 

Միջամտության էությունը

Ճարպային շերտը ներքաշվում է վակուումային գլխիկի մեջ: Երկու կողմից կատարվում է ճարպի սառեցում։ Մշակվող զոնայի շերտի ներսում տեղի է ունենում արյան շրջանառության ժամանակավոր դանդաղեցում։ Մշակվող զոնայի մաշկը գլխիկի պատերից առանձնացնում է հատուկ հակասառեցուցիչ ազդեցությամբ քսուքի միջոցով, ինչը թույլ է տալիս ներազդել ենթամաշկային ճարպի վրա` առանց մաշկը վնասելու։ 

 Z Lipo-ի և Shock Wave-ի առավելությունները՝

  • Անհատական կարգավորումներ նշելու հնարավորություն,
  • վակուումային ուժգնության 10 աստիճան, վակուումի երկու տարբերակ՝ լուսարձակային կամ անդադար,
  • աշխատանքային ջերմաստիճանների լայն սպեկտր,
  • մեկ այցի ժամանակ կարող են օգտագործվել մի քանի գլխիկներ, 
  • Ներազդման լուսարձակային տարբերակը լիմֆոդրենաժի համար լավ ազդեցություն ունի,
  • մեթոդը բացարձակապես անվնաս է:

 Ցուցումներ՝

  • տեղային ճարպային կուտակումներ որովայնի, մեջքի, ազդրերի, ոտքերի, ձեռքերի շրջանում,
  • կազմվաշքի հղկում և նիհարեցում:

Կարևոր է իմանալ՝

  • ճարպային հյուսվածքը քայքայվում էն -10 աստիճան սառեցման ժամանակ: Լիպոլիզը տեղի է ունենում բյուրեղացման հաշվին:
  • միջամտությունը կարող է անցկացվել մարմնի ցանկացած հատվածում: Բացառություն են կազմում դեմքը, պարանոցը և դեկոլտեի զոնաները:

 Մեկ այցի տևողությունը 1 ժամ է:

 Միջամտության առավելությունները

  • Ունի լիպոսակցիայի ազդեցություն առանց վիրահատական միջամտության,
  • չկա վերականգնողական շրջան,
  • ոչ ինվազիվ միջամտություն է, իրականացվում է առանց ծակոցների ու կտրվածքների,
  • նվազագույն կողմնակի ազդեցություն,
  • համատեղելի է մարմնի հղկման այլ պրոցեդուրաների հետ:

Միջամտության արդյունքը պրոգրեսիվ է՝

  • Ճարպային հյուսվածքների քանակը մշակվող զոնաներում նվազում է 2-4 սմ,
  • Արդյունքը ավելի նկատելի է միջամտությունից 2-4 շաբաթ անց,
  • Վերջնական արդյունքը ձևավորվում է 2 ամիս անց:

Կախված ամեն դեպքի բարդությունից` մեր մասնագետները համատեղում են միանգամից մի քանի տեխնոլոգիա: Դա լավ արդյունքի երաշխիք է:

Խորհրդատվությունն  Ավանտայում անվճար է: