Venus Legacy™ տեղային ճարպային կուտակումների և ցելյուլիտի դեմ պայքարի համար նախատեսված առաջատար տեխնոլոգիա է: Միջամտությունը լայն ճանաչում է ստացել որպես մարմնի հղկման արդյունավետ ու յուրահատուկ մեթոդ: Ապարատն ունի մարմնի տարբեր հատվածներում աշխատելու համար նախատեսված մի շարք գլխիկներ:  

Լավ արդյունքի հասնելու համար օգտագործում ենք տարբեր չափսերի ու ֆունկցիաների գլխիկներ, ինչը արագացնում է պրոցեդուրան: Գլխիկները հավասար են բաշխում ջերմային ծանրաբեռնվածությունը: Հավասարակշռում են թերապևտիկ ջերմությունը:

Venus Legacy™
Venus Legacy™.

 

Միջամտության էությունը

Venus Legacy-ն հյուսվածքների վրա ազդում է ջերմային ֆոնը բարձրացնող 2 տեխնոլոգիաների միջոցով: Դրանք իրականացվում են բազմաբևեռ ռադիոհաճախականությունների՝ RF,  և իմպուլսիվ դաշտերի միացման շնորհիվ՝ MP2: Այդ ամենը համատեղվում է variplus-ի հետ:

 

Ցուցումներ՝

  • մարմնի ու դեմքի մաշկի իջեցում,
  • որովայնի շրջանի մաշկի փոփոխություն հետծննդաբերական շրջանում,
  • մարմնի կառուցվածքի հղկում,
  • ցելյուլիտ,
  • ճարպային կուտակումներ,
  • ճարպի կուտակումներ կզակի շրջանում,
  • ավելորդ ենթամաշկային ճարպ դեմքին, 
  • արյան շրջանառության խանգարում, 
  • այտուցներ հարակնային շրջանում:

Հակացուցումներ՝

  • հղիություն,
  • ուռուցքային հիվանդություններ,
  • վահանաձև գեղձի հիվանդություն,
  • աուտոիմունային հիվանդություններ,
  • թրոմբոֆլեբիտ:

Արդյունքը ակնհայտ է առաջին իսկ այցելությունից հետո: Խորհուրդ է տրվում իրականացնել ամբողջական կուրս:

Այցելությունների քանակն ըստ կուրսի՝

  • դեմքի համար՝ 6,
  • պարանոցի համար՝ 8,
  • մարմնի համար՝ 10:

Venus Legacy-ի գլխիկները ըստ տեսակների բաժանվում են՝ մարմնի և դեմքի համար: Դրանք թույլ են տալիս միջամտությունն իրականացնել` առավելագույն արդյունք ապահովելով:

Ավանտայում Venus Legacy-ի ծառայությունից առաջ խորհրդատվությունն անվճար է: