Indiba-ն ռադիոհաճախանության թերապիայի միջազգային պրակտիկայում հայտնի առաջատարներից է: Կիրառվում է և՛ բժշկական, և՛ էսթետիկ ցուցումի դեպքում:

Միջամտությունն անցկացվում է 448 կՀց հաճախականությամբ: Ավելի քան 300 գիտական ուսումնասիրությունները հաստատել են, որ դա ամենարդյունավետն ու անվտանգն է մարդու օրգանիզմի համար:

Սարքավորումը ստեղծում է ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական դաշտ: Այնուհետև ներազդում է 0.3-10 մԳց հզորությամբ ռադիոհաճախականության ալիքների միջոցով: Ալիքների էներգիան թափանցում է հյուսվածքների մեջ և ներծծվում: Դա բերում է ջերմային ֆոնի ձևավորման:

Միջամտությունը խթանում է կոլագենի արտադրությունը օրգանիզմում: Բարելավում է միկրոշրջանառությունը: Նվազեցնում է այտուցները, ապահովում լիֆթինգ: Վերացնում է տեղային ճարպային կուտակումները: Միջամտությունը կիրառվում է նաև բժշկական ցուցումների դեպքում: Կիրառվում է վերականգնողական փուլի արագացման համար, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների դեպքում:

Indiba-ն զգալիորեն կրճատում է հետվիրահատական շրջանը բլեֆարոպլաստիկայից, դեմքի ձգումից, լիպոսակցիայից, մամոպլաստիկայից հետո: Օգնում է ազատվել քրոնիկ ցավերից: 

Indiba

 

Էսթետիկ ցուցումներ՝

  • ավելորդ քաշ որովայնի, ազդրերի, հետնամասի շրջանում,
  • մաշկի թուլացում,
  • մարմնի եզրագծի խախտում ծննդաբերությունից հետո,
  • տեղային ճարպային կուտակումներ,
  • ցելյուլիտ։

Բուժական ցուցումներ՝

  • ստորին մեջքի ցավ,
  • օստեոարթրիտ,
  • պարանոցի ցավ,
  • հեմատոմա,
  • կոտրվածքներ,
  • ստրեաներ, 
  • մկանային ցավեր,
  • հետվիրահատական վերականգնում։

Հակացուցումներ՝

  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • թրոմբոֆլեբիտ,
  • վարակներ,
  • բաց վերքեր,
  • ուռուցքային հիվանդություններ:

Մեկ այցի տևողությունը 20-30 րոպե է:

Կախված ամեն առանձին դեպքի բարդությունից՝ մեր մասնագետները համադրում են միաժամանակ մի քանի տեխնոլոգիա մեկ այցի շրջանակներում: Դա օգնում է էլ ավելի լավ արդյունք ապահովել: 

Ավանտայում մասնագետի  խոհրդատվությունն անվճար է։