EvoShape-ը ռադիոհաճախականության թերմոլիֆթինգի տեխնոլոգիա է: Ապարատն ունի հզոր տեխնիկական բազա: Այն բաղկացած է վեց տարբեր հաճախականություններից, 350 կՀց – 2 մհց հզորությամբ: Ռադիոհաճախականության թերմոլիֆթինգը մարմնի երիտասարդացման ու հղկման ամենաարդյունավետ մեթոդներից է:

Միջամտությունը նախատեսված է լիֆթինգի տեսանելի, արագ և անվնաս արդյունք ապահովելու համար: Նպաստում է կնճիռների հարթեցմանը, էլաստիկության բարելավմանը: Օգնում է վերադարձնել մաշկի երիտասարդությունը:

 Առավելությունները՝

  • անցավ է,
  • արագ է,
  • ունիվերսալ է,
  • ինվազիվ չէ,
  • անվտանգ է:

Ցուցումներ՝

  • դեմքի մաշկի, դեկոլտեի ու պարանոցի մաշկի թուլացում,
  • կնճիռներ,
  • մաշկի կախվածություն,
  • ստրեաներ,
  • մկանային տոնայնության նվազում,
  • ճարպային հյուսվածքների կուտակում,
  • ցելյուլիտ,
  • կրկնակզակ,
  • բջիջների ծերացում,
  • Ստրեաներ, ձեռքերի և որովայնի մաշկի թուլացում։

Հակացուցումներ՝

  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • թրոմբոֆլեբիտ,
  • վարակներ,
  • բաց վերքեր,
  • ուռուցքային հիվանդություններ:

Կախված առանձին խնդրի բարդությունից՝ մեր մասնագետները համադրում են մի քանի տեխնոլոգիա միաժամանակ: Դա էլ ավելի լավ ադյունք է երաշխավորում:

Ավանտայում մասնագետի խորհրդատվությունն անվճար է: