Վակումային մերսում 1
Վակումային մերսումը հիանալի զուգակցվում է հակացելյուլիտային մերսման հետ` բարելավելով ցելյուլիտի բուժման արդյունքը։
Վակումային մերսումը նպաստում է նաև արյան շրջանառության բարելավմանը, վերացնում է ավշային կանգը:
Մերսումը մաշկին թույլ է տալիս շնչել, իսկ օրգանիզմին`ակտիվորեն դուրս մղել թույները։
Գործողությունը ինչ-որ բանով նման է սովորական մերսմանը: Հիմնական գործիքն այստեղ ոչ թե մերսողի ձեռքերն են, այլ հատուկ պլաստիկ տարրաները։
Մշակվող գոտին ծածկում են մերսման յուղով կամ քսուքով, որից հետո տեղադրում են տարրաները, որոնք պետք է ներծծվելով ամուր կպչեն մաշկին։ Այնուհետև մերսողը տեղաշարժում է տարրաները` մերսելով ճարպային հատվածները։ Վակումը, որն առաջանում է տարրայում, բերում է արյան և ավիշի տեղային հորդացում` քայքայելով ճարպային բջիջները։Վակումային մերսում

Վակումային մերսման կուրսն արդյունավետ է, եթե բաղկացած է 10-20 սեանսից` կախված առանձին վերցրած կոնկրետ դեպքից։
Արդյունքի պահպանման համար խորհուրդ է տրվում տարվա մեջ անցկացնել երկու օժանդակ կուրս։