BallancerPro պրեսոթերապիան սեղմված օդով կիրառվող ապարատային մերսումն է: Ժամանակն ու ինտենսիվությունը կարգավորվում է ծրագրային ապահովման կողմից:

Նախկինում պրեսոթերապիան կիրառվել է միայն անոթների լայնացումը բուժելու համար: Միջամտությունն օգնում է ամրացնել անոթների պատերը: Ներկայումս պրեսոթերապիան լայնորեն կիրառվում է նաև մարմնի կորեկցիայի ու ցելյուլիտի դեմ պայքարում: 

Միջամտությունն իդեալական է նստակյաց ապրելակերպ ունեցող անձանց համար: Պրոցեդուրայի ժամանակ զգացողությունները նման են միաժամանակ 12 զույգ ձեռքով մերսման: Միջամտությունը շատ արդյունավետ է մի քանի մակարդակներում՝

 

  • սիրտ-անոթային համակարգ
      • բարելավում է արյան շրջանառությունը, ուժեղացնում է թթվածնի մատակարարումը սիրտ-անոթային համակարգ
  • մարսողական համակարգ
      • սեղմելով և մերսելով թուլացնում է որովայնի մկանները: Մերսումը աղիների համար հանդիսանում է բնական խթանիչ: Կարող է օգտակար լինել հատկապես փորկապությունից տառապող այցելուների համար: 
  • տոքսինների դուրս մղում օրգանիզմից
      • մերսումը հանդիսանում է ավշից տոքսինները դուրս բերող խթանիչ:
  • մկաններ
      • մեղմացնում է  ակտիվ ֆիզիկական վարժություններից առաջացած ցավերը: Թուլացնում և հանգստացնում է մկանները:
  • մաշկ
    • պրեսոթերապիայից հետո մաշկը նուրբ և թարմ տեսք է ստանում: Դա կատարվում է բջիջներին մատակարարվող թթվածնի ուժեղ հոսքի շնորհիվ:

Պրեսոթերապիան արդյունավետ է նաև իմունիտետի ամրացման և սթրեսակայունության համար:

Առավելությունները՝

  • անցավ է,
  • սեանսից հետո ուժերի աճ է նկատվում,
  • օգնում է վերացնել քրոնիկ հոգնածությունը,
  • բարելավում է մաշկի գույնը:

 Ցուցումներ՝

  • ցելյուլիտ,
  • ավելորդ քաշ,
  • տեղային ճարպային կուտակումներ,
  • ծանրություն ոտքերում,
  • մկանային ծանրաբեռնվածություն,
  • քրոնիկ երակային անբավարարվածություն,
  • հետվիրահատական վերականգնում:

Հակացուցումներ՝

  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • երիկամների հիվանդություն,
  • շաքարային դիաբետ,
  • մաշկային հիվանդություններ,
  • երիկամային անբավարարություն:

Տևողությունը՝  30-40 րոպե:

Կախված առանձին խնդրի ծանրությունից, մեր մասնագետները համատեղում են միանգամից մի քանի տեխնոլոգիա: Դա լավ արդյունքի երաշխիք է:

Ավանտայում մասնագետի հետ խորհրդատվությունն անվճար է: