Ցածր հաճախականությամբ ուլտրաձայնային թերապիան մարմնի կորեկցիայի և ցելյուլիտի դեմ պայքարի հայտնի նորարարական մեթոդներից է: Այն օգնում է քայքայել ճարպային բջիջները:  

Միջամտության առավելությունները՝

  • նվազեցնում է տեղային ճարպային կուտակումների ծավալը,
  • բարձրացնում է մաշկի էլաստիկությունը,
  • հարթեցնում է «նարնջային կեղևները»,
  • հյուսվածքները հարստացնում է էներգիայով, 
  • ապահովում է ակտիվ նյութերի ավելի խորը ներթափանցումը, 
  • ուժեղացնում է հյուսվածքների նյութափոխանակությունը,
  • վերականգնում է մաշկի մազանոթները, 
  • խթանում է կոլագենի և էլաստինի արտադրությունը:
Миостимуляция
Миостимуляция.
  •  

Ցուցումներ՝

  • տեղային ճարպային կուտակումներ,
  • ցելյուլիտ,
  • հյուսվածքների էլաստիկության նվազեցում,
  • վերականգնողական ծրագրեր ինվազիվ կոսմետոլոգիական միջամտություններից և վիրահատություններից հետո:

Հակացուցումներ՝

  • սրտի իշեմիկ հիվանդություն, 
  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • սուր վարակային հիվանդություններ,
  • ուռուցքային հիվանդություններ:

Էությունը՝

Ցածր հաճախականությամբ ուլտրաձայնը ներթափանցում է մաշկի խորանիստ շերտեր: Ունի թուլացնող ազդեցություն:  

Կարևոր է այն, որ ոչ մի ֆիզիոթերապևտիկ մեթոդ չի կարող մոլեկուլյար և բջջային մերսում ապահովել: Դա անում է ուլտրաձայնը:  Այդպիսի միկրո մերսման շնորհիվ է, որ ենթամաշկային-ճարպային հյուսվածքներում տեսանելի է լիպոլիզի ազդեցությունը: Նկատվում է մածուցիկ ավիշի նոսրացում, կոպիտ ֆիբրոզային մազանոթների լուծում: 

Բուժման կուրսում ուլտրաձայնի ներառումը թույլ է տալիս դրական արդյունքի հասնել ֆիբրոզային մակարդակի ցելյուլիտի դեմ պայքարում:

Ուլտրաձայնն ավելի լավ արդյունք տալիս է այլ ապարատային մեթոդների ու կոսմետոլոգիական միջամտությունների համակցման ժամանակ:

Ավանտայում մասնագետի հետ խորհրդատվությունն անվճար է: