Միոստիմուլյացիան մկանների՝ առանց ցավի կծկում առաջացնող թերապիա է: Այս մեթոդը հայտնի է նաև պասիվ մարմնամարզություն անունով:

Միջամտության արդյունքում տեղի է ունենում ճարպային հյուսվածքների քայքայում:

Ցուցումներ՝

  • ճարպային կուտակումներ,
  • մկանների ատրոֆիա,
  • ցելյուլիտ։
Миостимуляция
Миостимуляция.
  • Հակացուցումներ՝
  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • մաշկի բորբոքային պրոցեսներ,
  • ուռուցքային հիվանդություններ,  
  • լյարդի և երիկամների անբավարարություն:

Ժամանակակից էսթետիկ բժշկությունը միոստիմուլյացիան օգտագործում է կառուցվածքի հղկման համար: Դա կատարվում է մկանների ամրացման և ցանկալի մկանների զարգացման հաշվին։

Միոստիմուլյացիայի կուրսը սովորաբար նախատեսում է 10-15 այցելություն: Աստիճանաբար ավելացվում է ինտենսիվությունը:

Մեկ այցելության տևողությունը 30 րոպե է:

Կախված ամեն առանձին դեպքի բարդությունից, մեր մասնագետները համադրում են  միանգամից մի քանի տեխնոլոգիա: Դա ապահովում է էլ ավելի լավ արդյունք:

Ավանտայում մասնագետի հետ խորհրդատվությունն անվճար է: