Կարբոքսիթերապիան մեզոթերապիայի տեսակներից է: Լայնորեն կիրառվում է մի շարք էսթետիկ խնդիրների լուծման համար՝ ցանից մինչև ցելյուլիտ:

Միջամտության էությունը՝

Բժշկական ածխաթթու գազը ներարկվում է մաշկի տակ՝ բուժվող գոտի: Դա հանգեցնում է բջիջների արհեստական քաղցի: Թոքերն ու երիկամներն ամբողջությամբ դուրս են մղում ածխաթթու գազն օրգանիզմից սեանսից 30 րոպե անց: Այս փուլում բջիջները առաջացնում են ուժեղացված արյան շրջանառություն: Սկսվում է օքսիդացման պրոցեսը: 

Ցուցումներ՝

  • մաշկի ամրության և էլաստիկության կորուստ,
  • ցելյուլիտ,
  • տեղային ճարպային կուտակումներ,
  • ստրեաներ,
  • աչքերի տակ մուգ շրջանակներ:

Հակացուցումներ՝

  • էպիլեպսիա,
  • հղիություն և լակտացիայի շրջան, 
  • սրտի սուր անբավարարություն,
  • վարակիչ հիվանդություններ,
  • աուտոիմունային հիվանդություններ,
  • քրոնիկ հիվանդություններ,
  • հերպես։

Լավ արդյունքի համար խորհուրդ ենք տալիս անցնել կարբոքսիթերապիայի կուրս՝ 3-10 այցելություն: Այցելությունների քանակը կախված է ցուցումներից: Նշանակվում է մասնագետի կողմից՝ ըստ անհատական ցուցանիշների:

Մեկ այցի տևողությունը՝ 15 րոպե։

Միջամտությունը կարող է իրականացվել մաշկի ցանկացած տեսակի դեպքում:

Կախված առանձին խնդրի բարդությունից մեր մասնագետները համադրում են միաժամանակ մի քանի տեխնոլոգիա:

 Ավանտայում մասնագետի հետ խորհրդատվությունն անվճար է: