Մաշկի պրոֆեսիոնալ խնամքՀամալիր թերապիան հիմնված է Holy Land, Academy, Medicalia, Mesoestetic, Okinawa, Mediccontrolpeel, Neostrata, Adoderm, Filorga կոսմետիկաների վրա։ Պատրաստուկների հիմքը կազմում են ակտիվ բաղադրիչները բարձր խտությամբ, ինչն ապահովում է դրանց ներգործության լավագույն արդյունավետությունը։ Հիվանդ մաշկի բուժման եզակի մեթոդները թույլ են տալիս հիանալի արդյունքների հասնել ակնեի, սեբորեայի և ռոզացեայի ծանր բարդությունների դեմ մղվող պայքարում։
Պատրաստուկներն ունեն ցայտուն արտահայտված հակաբորբոքային և հակասեպտիկ (հականեխային) ազդեցություն, վերացնում են բորբոքումները և կանխում երկրորդային վարակների զարգացումը, կրճատում ծակոտիները, կանոնավորում ճարպագեղձերի գործունեությունը։
Ծրագրերը մշակված են տարիքային մաշկի համար, ունեն տեսանելի երիտասարդացնող էֆեկտ. մաշկի կազմության և գույնի զգալի համահարթում, կնճիռների խորության և քանակի նվազեցում, արտահայտված լիֆտինգ նույնիսկ մեկ գործողությունից հետո։ Ճարպոտ մաշկի և պոստակնեի վիճակում գտնվող մաշկի խնամքի գործողությունները «Մաշկի խորը մաքրում» ինովացիոն մեթոդիկաների կիրառմամբ տալիս են էսթետիկական և բուժական հիանալի արդյունք։

– Նորմալ տեսակի մաշկի խնամք,
– չոր տեսակի մաշկի խնամք,
– ճարպոտ տեսակի մաշկի խնամք,
– համակցված տիպի մաշկի խնամք։

Մեր թանկագին այցելուներին մենք առաջարկում ենք մաշկի ատրավմատիկ (անվնասվածային) մաքրման գործողություն, որը ցնցող է իր արդյունքով։

Այդ գործողության կարիքը պարբերաբար ունի յուրաքանչյուրը. չէ՞ որ մաշկի մակերեսին մշտապես կուտակվում են քրտինք, ճարպ, փոշի, եղջերաթեփուկ, աղտեղություններ։
Գործողությունը բացարձակապես ատրավմատիկ է, ապահովում է ծակոտիների կրճատումը, բորբոքումների նվազեցումը, գույնի և կազմության համահարթումը, մաշկի վիճակի և որակի բարելավումը։
Մաշկի ատրավմատիկ մաքրումն ունի նվազագույն սահմանափակումներ կիրառման մեջ, կարող է կատարվել ցանկացած տարիքում և տարվա բոլոր եղանակներին։

Մաշկի մաքրումն անցկացնելու նախապատրաստության էքսկլյուզիվ մեթոդը հնարավորություն է տալիս հրաժարվել վապորիզատորի (գոլորշիացնող սարքի) օգտագործումից և կատարել ցանկացած տեսակի մաշկի մաքրում` ներառյալ չոր և զգայուն, ինչպես նաև կուպերոզի հակված մաշկը։ Պատրաստուկների խորը և համալիր ներգործությունը, տաքացնող էֆեկտը առանց անոթների վրա ավելորդ ծանրաբեռնվածության, անհրաժեշտ հակասեպտիկան և խոնավացնող-ռեգեներացնող համալիրը մաշկի պաշտպանիչ պատյանի վերականգնման համար ապահովում են հիանալի էսթետիկական արդյունք գործողությունից անմիջապես հետո և դեռ երկար ժամանակ անց։ Ձեր մաշկը դառնում է մաքուր, թարմ և հանգստացած, այլ ոչ թե տանջված, ինչպես սովորական մաքրումից հետո։
Յուրաքանչյուր այցելուի համար այդ գործողությունը կլինի անհատական, բացի այդ` մենք պարտադիր կարգով հաշվի ենք առնում Ձեր մաշկի վիճակը ժամանակի տվյալ պահին, քանի որ ձմռանն ու ամռանը դրա պահանջներն այլ են։

Մաշկի ատրավմատիկ մաքրման արդյունքը

– Նկատելի էսթետիկական արդյունք գործողությունից անմիջապես հետո,
– ծակոտիների կրճատում,
– բորբոքումների նվազում,
– դեմքի հոյակապ գույն,
– երկարատև արդյունք։
Այս ամբողջը մեր բժիշկ-մաշկակոսմետոլոգներին թույլ է տալիս իրականացնել մասնագիտական մաշկաբանական խնամք:
Նրանք հաշվի կառնեն Ձեր մաշկի տեսակի և տարիքի հետ կապված բոլոր անհատական առանձնահատկությունները։