Դեմքը մեր արտաքին նկարագրի գլխավոր բաղադրիչն է, որի վրա առաջին հերթին ուշադրություն են դարձնում
Էքսպրես խնամքշրջապատողները։ Մաշկի առողջությունն անպայմանորեն խնամվածության և գեղեցկության հոմանիշ է։ Սակայն արտաքին
միջավայրի գործոնների` արևի, փոշու, շինությունների ներսի չոր օդի ամենօրյա անբարենպաստ ազդեցությունները կարող են մաշկի վիճակի վրա վատ անդրադառնալ։

Մաշկի գեղեցկությունն արագորեն վերականգնելու համար մեր մաշկաբան-կոսմետոլոգները մշակել են էքսպրես խնամքի մեթոդներ, որոնք հատկապես կհետաքրքրեն զբաղված մարդկանց։ Բացի այդ` մեր կլինիկայի մասնագետի հանձնարարականով մենք կարող ենք առաջարկել հատուկ մերսումներ և լուծումներ այնպիսի նուրբ խնդիրների համար, ինչպիսին են հոնքերի ձևի ուղղումը և թարթիչների ներկումը։