Ակնեի (կորյակ, պզուկ, բշտիկ) բուժում

Շատ շատերին լսելով չէ, որ ծանոթ է այնպիսի իրադրությունը, երբ ամենաանհարմար ժամանակ և ամենատեսանելի տեղում հանկարծ հայտնվում է զզվելի պզուկը։ Իսկ եթե ոչ միայն մեկը, այլ մի քանի՞սը։ Իսկ եթե կորյակներ առաջանում են ոչ թե
ակնեի բուժումհազվադեպ, այլ միանգամայն կանոնավորապե՞ս։
Ակնեները իսկական մղձավանջ և լուրջ հոգեբանական խնդիրների մշտական աղբյուր կարող են լինել ցանկացած մարդու համար։

Մեր կլինիկայի բժիշկները կօգնեն Ձեզ բուժել ակնեն, ազատվել դրանից և վերականգնել Ձեր նկատմամբ վստահությունը։

– Առանց ձգձգելու դիմեք բժշկի և լուծեք ակնեի խնդիրը։
– Մի զբաղվեք ինքնաբուժությամբ, կորյակները սեղմելով հեռացնելուց հետո առաջացած քերծվածքներն ու սպիները կմնան ընդմիշտ (պոստակնե)։
– «Ինքնիրեն կանցնի»-ի վրա հույս մի դրեք։
Ի հեճուկս տարածված կարծիքի` ակնեն միայն դեռահասների խնդիրը չէ։ Բշտիկային հիվանդությամբ տառապողների մեծ մասը տարեց մարդիկ են։

Ի՞նչ է ակնենակնեի բուժում

Դա մաշկի բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում ճարպագեղձերի խցանում։ Կուտակված արտազատուկը` մաշկի ճարպը, վարակվում է, բորբոքվում, առաջանում է աստիճանաբար թարախի գնդիկի վերածվող կարմիր բշտիկ։ Բորբոքված բշտիկները մաշկի վրա երկար մնալով հետք են թողնում` քերծվածք, փոսիկներ, անցքեր, լայնացած ծակոտիներ, որոնք խախտում են մաշկի հարթ ռելիեֆը։ Բշտիկային ցանի այդ հետևանքները կոչվում են պոստակնե և պահանջում են առանձին բուժում։

Ի՞նչն է նպաստում ակնեի առաջացմանը

– Հորմոնալ խախտումները, որոնք առաջանում են տարիքային և սեռական հասունացման շրջանում կամ էնդոկրին հիվանդությունների հետևանքով (օրինակ` տղամարդու սեռական հորմոնների ավելցուկ),207
– կանանց մոտ նախադաշտանային շրջանը (նույնպես կապված հորմոնների հետ),
– դիմադրողականության նվազումը,
– սթրեսները,
– աղեստամոքսային տրակտի հիվանդությունները,
– ժառանգական հակվածությունը,
– ալերգիան,
– դեկորատիվ կոսմետիկայի ոչ ճիշտ ընտրությունը և օգտագործումը,
– ինքնաբուժումը (բշտիկները ճզմելով հանելը, բուժական կոսմետիկ միջոցների ոչ գրագետ գործածությունը)։

Բուժումը

Իզուր չէ, որ ակնեն այլ կերպ անվանում են «կորյակային հիվանդություն»։ Մաշկը հայելու նման արտացոլում է օրգանիզմի ներսի անբարենպաստ վիճակը։ Դրա համար ակնեով տառապողներին ցուցված է բժշկական հետազոտությունը, որը կարող է բացահայտել կորյակների և պզուկների քրոնիկական «ծաղկման» սկզբնապատճառը։ Անհրաժեշտ հետազոտությունների ծավալը կորոշի բժիշկ-մաշկաբանը։ Հենց նա այցելուին ուշադիր զննելուց և նրա հետ զրույցից հետո, հետազոտությունների արդյունքների հիման վրա, մշակում է բուժման օպտիմալ ծրագիր։

Կորյակային ցանի ավանդական բուժման մեջ ներառվում է

– Բժշկի կողմից սահմանված սննդակարգի և կենսակերպի խիստ պահպանում,
– այցելուին մաշկի գրագետ խնամքի ուսուցում,
– բժշկի հանձնարարականներ դեկորատիվ և բուժական կոսմետիկայի ճիշտ ընտրության և կիրառման վերաբերյալ,
– մաշկի մասնագիտական մաքրում և այլ բուժական գործողություններ (բժշկի նշանակմամբ),
– ակնեի ծանրությանը համապատասխանող պատրաստուկների նշանակում (դեղամիջոցների օգտագործման անհրաժեշտությունը որոշում է բժիշկը),
– պոստակնեի` կորյակային ցանի հետևանքների բուժում։

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնում ակնեի բուժման առանձնահատկությունները

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնում ակնեի բուժումն սկսվում է բժիշկ-մաշկակոսմետոլոգի խորհրդատվությունից։
Մեր կենտրոնը բազմապրոֆիլ է, ուստի լրացուցիչ հետազոտությունների անցկացման անհրաժեշտության դեպքում Դուք այն կարող եք ստանալ անմիջապես մեզ մոտ։
Մեր մասնագետներն աշխատում են միայն կոսմետիկ միջոցների ամենաարդյունավետ մասնագիտական ուղղություններով։

Ակնեն և պոստակնեն բուժելիս մեզ օգնում են

լազերային բուժումը,
մեզոթերապիան,
– միկրոալիքային կոսմետիկ գործողությունները,
մեխանիկական և քիմիական պիլինգները,
– մաշկի խնամքի բոլոր տեսակները։