Ակտիվ ակնեի լազերային բուժումը ֆոտոսելեկտիվ ռեզորաբցիայի (ֆոտոընտրողական քայքայում) և գերակտիվ ճարպագեղծերի տաքացման միջոցով նվազեցնում է մաշկի բորբոքումը:
Nd:YAG նեոդիմային լազերի ուժգնությունը օգտագործվում է ակտիվացնելու համար մաշկի լավացման գործընթացը և նվազեցնում է  նոր ակնեի բորբոքային օջախների առաջացումը:
ակնեի լազերային բուժումը 1Պոստակնեի (հետկորյակային) լազերային բուժումը հիմնված է մաշկի հղկման վրա, որի ժամանակ Er:YAG լազերը կլանվում է մաշկի վերին միկրոշերտի կողմից սպիացած մաշկի գոլորշիացնելու և նոր կոլագենի սենթեզը խթանելու համար:

Ինչպես այն կիրառվում

  1. Ակտիվ ակնե. գերհզոր Nd:YAG լազերը օգտագործվում է մաշկի խորը շերտեր ներթափանցման և ճարպագեղձերի ջերային, սելեկտիվ քայքայման համար:
  2. Պոստակնե. Er:YAG լազերը օգտագործվում է մաշկի միկրոշերտերի հեռացման և դրանց փոխարեն նոր մաշկի ձևավորման համար: Ի տարբերություն քիմիական պիլինգների, լազերային հղկումը հանդիսանում է հեշտ կարգավորվող պրոցեդուրա: Այն մեղմորեն գոլորշիացնում է մաշկի պոստակնեի սպիերի մակերեսը, որի արդյունքում հին եղջերացած բջիջները փոխարինվում են մաշկի չվնասված շերտերով: ակնեի լազերային բուժումը

Nd:YAG ճառագայթի վերահսկվող ալիքը անվտանգ ներթափանցում է մաշկի մեջ օպտիմալ խորությամբ:
Սա հնարավորություն է տալիս արդյունավետ ազդել գերակտիվ ճարպագեղծերի վրա:
Ամբողջացնելով ջերմային ներթափանցման արդյունավետությունը Nd:YAG լազերային ալիքը նույնպես խթանում է կոլլագենի վերստեղծմանը:
Սա կարևոր քայլ է ակնեի բուժման համար:

Er:YAG լազերային ալիքը համարվում է իդեալական լուծում խնդրահարույց պոստակնեի աբլատիվ սպիերի վերացման համար:
Er:YAG լազերային ալիքը ապահովում է պահանջվող ճառագայթի անվտանգ և արդյունավետ կերպով ներթափանցում հետկորյակային սպիերի հղկման համար:

Fotona ընկերության կողմից հատուկ ստեղծված ժամանակակից սարքավորումը ապահովում է լազերային ալիքների անվնաս, ճշգրիտ վերահսկվող և արդյունավետ ներթափանցում մշակվող հատվածի համար: Լազերային բուժման մեթոդը համարվում է քիչ ինվազիվ և հարմարավետ պրոցեդուրա պացիենտի համար:
Այն չունի դեղորայքային բուժման անհրաժեշտություն և վերականգնողական շրջան: