Սիասկոպիան հետազոտության արագ և միանգամայն անցավ մեթոդ է

Այսօր հետազոտության ամենաարդյունավետ և ստույգ մեթոդներից է սիասկոպիան` սպեկտրալուսաչափական ինտրակուտանտային անալիզը։ Հետազոտության համար օգտագործում են սիասկոպ սարքը։ Մշակված է Քեմբրիջի համալսարանի գիտնականների կողմից։ Դրա էությունը կայանում է տարբեր երկարության լուսային ճառագայթների ալիքների և մելանին պիգմենտի, ինչպես նաև կոլագենի ու հեմոգլոբինի փոխազդեցության մեջ։ Աշխատում է մաշկի խորը շերտերում, ներթափանցման կարողությունը մինչ 2 մմ է։Խալերի ախտորոշում 1

Սիասկոպը թույլ է տալիս առանց վիրահատական միջամտության և արագորեն հետազոտել տարբեր մաշկային գոյացություններ, որոնք արտացոլվում են մոնիտորի էկրանին եռաչափ պատկերի տեսքով։ Դա թույլ է տալիս մանրամասն ուսումնասիրել մաշկային նորագոյացությունը, նրա կառուցվածքը, գույնը, մելանինի և հեմոգլոբինի խտությունը։ Կարելի է նաև մանրամասնորեն տեսնել բոլոր արյունատար անոթները։

Այդպիսի մուլտիսպեկտրալ պատկերումը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում տվյալներ ստանալ մաշկի գործնականում ցանկացած գոյացության իրական վիճակի մասին։ Դերմատոսկոպիկ պատկերի հետաքրքրող տեղամասը էկրանին մեծացվում է, որը բժշկին թույլ է տալիս առանց դժվարության նույնականացնել ցանկացած շեղումներ։
Հետազոտության անցկացումը բժշկին հնարավորություն է տալիս կայացնել ճիշտ որոշում` կամ պարբերական հետազոտություններով հետևել նորագոյացությանը, կամ շտապ կարգով հեռացնել այն։

Սիասկոպ սարքի առանձնահատկությունն այն է, որ ստացված ամբողջ տեղեկությունը և նկարները պահվում են նրա հիշողության մեջ։
Բժիշկը տպում է դրանց կրկնակը և տալիս այցելուին։
Սարքի հիշողությունը բավականին հարմար է մաշկային գոյացությունների դինամիկային հետևելու առումով` այն որոշելու համար կիրառում են վրադրման մեթոդը։
Ապացուցված է, որ սիասկոպի օգնությամբ մելանոմի ախտորոշման արդյունավետությունը ավելի քան 99% է։
Հարկ է հիշել, որ մաշկի նորագոյացությունների ախտորոշումը լավագույն միջոցն է` կանխելու լուրջ հիվանդությունը։ Ժամանակին դիմեք բժշկին, որը կնշանակի անհրաժեշտ հետազոտություն։

Սիասկոպիայի ժամանակ առանձին երևում ենԽալերի ախտորոշում

– Մաշկային գոյացության դերմատոսկոպիկ պատկերը, որի օգնությամբ երևում են գոյացության իսկական գույնը և արտաքին կառուցվածքը։
– Մելանինը- առավել մուգ գույնի մասերն արտացոլում են պիգմենտի մեծ խտության տեղերը, լուսավոր գույնի մասերը` պիգմենտի ցածր խտությամբ տեղերը։
– Մաշկային մելանինը- սպիտակ մասերը ցույց են տալիս մելանինի բացակայությունը մաշկի պապիլային (պտուկային) շերտում։ Կանաչ, կապույտ, կարմիր և սև մասերը ցույց են տալիս մելանինի մեծացող խտությունը մաշկի պապիլային շերտում։
– Հեմոգլոբինը- ավելի սև գույնի մասերը ցույց են տալիս հեմոգլոբինի մեծ խտությամբ տեղերը, լուսավոր գույնի մասերը` հեմոգլոբինի ցածր խտությամբ տեղերը։
– Կոլագենը- լուսավոր գույնի մասերը ցույց են տալիս կոլագենի մեծ խտությամբ տեղերը, մուգ գույնի մասերը` տեղերը կոլագենի ցածր խտությամբ։