Մազերի պլազմոթերապիա

Պլազմոթերապիան ներակումային պրոցեդուրա է` հիմնված պացիենտի արյան պլազմայի վրա: Ի սկզբանե պլազմոթերապիան օգտագործվել է ստոմատոլոգիայում, այնուհետև կոսմետոլոգիայում, այժմ արդեն լայն կիրառում է գտել մազաբուժության մեջ: Plasmolifting™-ը անվտանգ պրոցեդուրա է, որն ակտիվացնում է հյուսվածքների վերականգնողական գործընթացները:
Մազերի պլազմոթերապիան օգնում է խուսափել մազաթափությանից: Ներարկումները վերադարձնում են մազերին խտությունն և ակտիվացնում են գլխամաշկի հյուսվածքների ֆոլիկուլները: Ալոպեկիայի (ալոպիայի) բուժման եւ վնասված մազի կառուցվածքի վերականգնման ընթացքում մազերի պլազմոթերապիայի առաջին արդյունքները տեսանելի են 4-5 շաբաթվա ընթացքում (ամբողջական կուրսը անցնելուց հետո):

Մազերի պլազմոթերապիայի ազդեցությունը

Մեթոդի հիմքում ընկած է խտացված պլազմայում պարունակվող ռեգեներացիայի մեխանիզմները խթանող կոմպոնենտի հատկությունը։ Ցենտրիֆուգացված արյան հեղուկ մասի ներարկումից հետո մաշկում ակտիվանում են աճի գործոնները:

Մազերի աճի գործոնները բնական պոլիպեպտիդներն են (սպիտակուցները), որոնք խթանում են մազի ֆոլիկուլային բջիջների բաժանումը, բարելավում են նյութափոխանակությունը` հանգեցնելով մազերի աճին:
Հաճախ մազերի աճի վերականգնման համար առավել հարմար աղբյուր են թրոմբոցիտները, որոնք պարունակում են պեպտիդների բարձր կոնցետրացիա: Սա խթանում է նոր մազերի աճը և լավացնում մազերի որակը` հիմնավորելով պլազմոթերապիայի կիրառումը մազաբուժության մեջ:

Մազերի մեզոթերապիայի առանձնահատկությունները

Պրոցեդուրայի շնորհիվ հյուսվածքների վերականգնումը բարելավում է արյան շրջանառությունը, ակտիվացնում է իմունային համակարգը: Արդյունքում այս գործընթացը հնարավորություն է տալիս դադարեցնել մազաթափությունը, ինչպես նաև ազատվել այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են սեբորեյան, թեփը, մազաթափությունը:
Գործընթացը կարգավորում է գլխամաշկի գեղձերի աշխատանքը, վերականգնում մաշկը սթրեսից հետո, դարձնում է այն  հարթ, ամուր եւ առողջ, դանդաղեցնում ծերացումը:
Պրոցեդուրայի իրականացման ցուցումներից են մազերի անառողջ տեսքը և մազաթափությունը:

Մազերի պլազմոթերապիայի արդյունքը

Շատ կարևոր է չհետաձգել մազերի պլազմոթերապիան, քանի որ վերականգնման համար մազերի ֆոլիկուլները կարող են <<քնած>> մնալ մինչև 4 տարի, այնուհետև դրանք ոչնչանում են և  այլևս չեն վերականգնվում: Պրոցեդուրան չի պահանջում նախապատրաստական գործողություններ, չունի վերականգնողական շրջան: Այն տևում է ոչ ավել, քան 1 ժամ: