Պապիլոմը (լատիներեն papilla- պտկիկ) գոյացություն է, որն առաջանում է մաշկի վրա պտկիկի տեսքով։
Պապիլոմներ կամ պտկիկներ կարող են առաջանալ ցանկացած տարիքում։ Գրգռիչ գործոնի ազդեցության տակ տեղի է ունենում մաշկի բջիջների աճ։
Արտաքնապես պտկիկները երևում են որպես էլաստիկ կազմության ուռուցքներ մի քանի միլիմետր տրամագծով։
Գունավորումը տատանվում է մարմնագույնից մինչև գրեթե սև գույնը։ Տեղայնացումը գերազանցապես պարանոցի, իրանի վրա է, բնական ծալքերի տեղերում։
Ախտորոշումը կատարվում է կլինիկական պատկերի հիման վրա։ Որոշ դեպքերում պահանջվում է բիոպսիա` հյուսվածքաբանական հետազոտությամբ։

Բուժումը

Պտկիկը հեշտ է հեռացնել լազերի օգնությամբ։ Հեռացման այդպիսի մեթոդը բուժման առավել ժամանակակից և նուրբ մեթոդ է։ Բազմաթիվ պտկիկների առկայության դեպքում, բացի լազերով հեռացնելուց, կարող է պահանջվել իմունաբանական կարգավիճակի հետազոտություն` դրան հաջորդող ուղղմամբ, և նշանակվել հակավիրուսային թերապիա։